Բաժիններ՝

Դանակահարություն Արմավիրում

Մարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ հիվանդանոցային ահազանգը, Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին, ուստի, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանեց կատարածն ու դեպքի վայրում ներկայացրեց միջադեպի մանրամասները։

Հետագա միջոցառումներով Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031