
«Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից: Շնորհավոր թատրոնով շնչող մարդիկ»

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են՝ այդ թվում Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:
Գյումրու թատրոնը արդեն 12 տարի իմ տունն է՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ, սա իմ տունն է, որտեղ ապրել եմ :
Հիշում եմ ամենադժվար օրերը, երբ գրիմանոցում նստած սրտատրոփ սպասում էինք տոմսավաճառի ներս գա ու ասի՝ վերջ, դահլիճում 10 հոգի կա, կարող եք բարձրանալ բեմ: Միասին՝ ուս ուսի տված հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները ու քայլեցինք առաջ՝ մեր նվիրական երազանքի հետևից: Այսօր Գյումրու դրամատիկանի ողնաշարն ամուր է, ոգին՝ մարտական, ճակատն էլ պարզ:
Մենք կարողացանք ստեղծել մեր երազանքի թատրոնը:
Թատրոն, որն ամենապահնջվածներից է Հայաստանում:
Թատրոն, ուր հանդիսատեսը շատ ներկայացումների համար ամիսներ շարունակ տոմս է փնտրում:
Թատրոն, որը համալրվել է ֆանտաստիկ երիտասարդներով, որոնց թիկունքին՝ պրոֆեսիոնալ նվիրյալներն են:
Եվ վերջապես թատրոն, որի տերը արտիստներն են:
Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից: Շնորհավոր թատրոնով շնչող մարդիկ: Վստահ եղեք, ամեն բան լավ է լինելու»:
Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են՝ այդ թվում Գյումրու դրամատիկական թատրոնինը:…
Gepostet von Tigran Virabyan am Freitag, 27. März 2020