Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։
ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող փաթեթը:
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 69 մեքենա։ 47 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ունե՞ն կանխատեսումներ, թե արտակարգ դրության պայմաններում ե՞րբ կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ, պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն, սակայն մոտավորապես տեսնում են աճի տեմպը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված:
«Ասում էին՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»։ Հիմա տեսա՞ք, որ դա շուն չէ, ավելի վտանգավոր կենդանի է». Գևորգ Պետրոսյան:
Այսօր կեսօրին aravot.am-ը հոդված էր հրապարակել՝ «Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում» վերտառությամբ, որում ասված էր, թե Վրեժ անունով մի դատապարտյալ երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում:
Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ կորոնավիրուսի հնարավոր զարգացումների և կանխարգելումների մասին
Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար:
Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել:
Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում։
Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ծավալուն աշխատանքները լուսաբանելու, ինչպես նաև Արցախի ողջ տարածքում իրականացվող աշխատանքները պատշաճ ձևով ներկայացնելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու հանձնաժողովի ներքո գործող տեղեկատվական շտաբ:
Մինչև 14 տարեկան երեխա ունեցող և 2020 թվականի մարտի 13-25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը:
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, և կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:
Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:
«Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար:
Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վերջին իրադարձությունները` հատկապես վարչապետի քարոզարշավային հայտարարությունները, հատուկ դրության ընթացքում կառավարման մեթոդաբանության և վարքաբանության գծերը ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թերի պատկերացումներ ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության վերաբերյալ։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
«Որոշ մարզերում իրավիճակն ավելի վերահսկելի է, իսկ որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Կդժվարանամ ասել` հիմա տոկոսային հարաբերակցությամբ Երևանո՞ւմ են ավելի շատ, թե՞ մարզերում, բայց դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ Երևանի հարակից մարզերում, Սյունիքում էլ կան, սակայն հատուկենտ են: Ամենաշատը կան Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում կարծեք թե դեպքեր դեռևս չունենք»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: