Շատերը նախատում են Մեսսիին այն փաստի համար, որ իր նվաճումները կապված են միայն «Բարսելոնայի» հետ, մինչդեռ Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել տարբեր երկրներում, բայց ես այս փաստարկը տարօրինակ եմ համարում:
«Ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ռազմական հռետորաբանության սաստկացմանը։
Վերջին ութ մրցաշրջաններից յուրաքանչյուրում չիլիացին նվաճել է այն երկրի չեմպիոնությունը, որում հանդես է եկել: Նա խաղացել է «Յուվենթուսում» (4 առաջնություն), «Բավարիայում» (3 չեմպիոնության) և «Բարսելոնայում» (1 չեմպիոն):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ փոփոխություն է կատարվել:
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս է խոսվել և ներկայացվել փաստեր գործող իշխանությունների կողմից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործի դրված կեղծանուններով՝ ֆեյք էջերի մասին, որոնք Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին տեղեկատվական հարթակում գովաբանելու և վիրտուալ աջակցություն ապահովելու քաղաքականություն են վարում։
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, իշխանական ֆրակցիայի մեկնաբանմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը։
Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքն Արցախի օդային տարածք, բերվել էին համապատասխան աստիճանի և խոցել այն: Ավելի ուշ պարզվեց, որ խոցված անօդաչուն «Օրբիտեր-3» է:
Հայաստանում շրջիկ խմբերով իրականացվում է օրական 200 նմուշառում, դրանց թիվը զգալիորեն ավելացել և ավելանում է:
Հայաստանի ազգային պատկերասրահը սեփական միջոցներով մաքրել է շենքի արտաքին պատերը, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են վանդալիզմի տարբեր դրսևորումների:
Հայաստանյան իրականության մեջ թիվ մեկ առաջնային հարցը, որ ամենատարբեր շերտերի կողմից տարբեր մեկնաբանությունների ու քննարկման առիթ է հանդիսանում, երկրում ստեղծված համավարակային իրադրությունն է, երբ ամենօրյա վարակվածների թիվը կազմում է մի քանի հարյուր, իսկ մահացած անձանց թիվը՝ արդեն ֆիքսված երկնիշ թիվ։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, չի տեղափոխվի «Տոտենհեմ»:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտվողների թիվը վերջին օրերին 500-ի շրջանակում է. ցուցանիշի լավացման միտումներ չկան:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ:
ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հաշվի առնելով փաստը, որ օրեր շարունակ ռուսական լրատվամիջոցները տարածում են ԱՊՀ այն երկրների անունները, որոնք ընդունել են հրավերը և համաձայնել են մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, և այն, որ Հայաստանի Հանրապետության անունը չկար այդ ցուցակում, 168.am-ն օրեր առաջ փորձեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից ճշտել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է այդ շքերթին, ինչին ի պատասխան՝ խոսնակը նշեց, որ հրավեր ստացել են, սակայն մասնակցության մասին ավելի ստույգ կասի երկուշաբթի:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 1-ը նշվում է՝ որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին առաջարկել է վերսկսել Ա Սերիայի մրցաշրջանը՝ մարզադաշտերում հանդիսատեսի ներկայությամբ:
Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ավարտի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ:
Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։
168.am-ին տեղեկություն հասավ այն մասին, որ Գավառի քննչական կոմիտեն չի աշխատում. Փակ է կորոնավիրուսի պատճառով: Մեզ տեղեկացրին, որ կան վարակակիրներ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող արդյունք է գրանցել շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարում:
Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը Հայաստան ամիսներ առաջ արգելվել էր, շարունակում է պնդել, որ ինքը ՀՀ-ի համար որևէ վտանգ չի ներկայացնում, և իր մուտքը հայրենիք ապօրինի է արգելված։
Ճեպազրույց պարետատան նիստից հետո. Նիկոլ Փաշինյան (ուղիղ):
«Համենայնդեպս, այսօր Միքայել Մինասյանի կողմից բարձրացված հարցերի պատասխաններին սպասում էին բոլորը՝ իր համակիրներն էլ, իրեն քննադատողներն էլ։ Բայց ինքը շրջանցեց, ընդհանրապես չանդրադարձավ, կարծես այդ ամենը չկա։ Եվ այս կոնտեքստը մի քիչ հարցականի տեղիք է տալիս․ մարդն իր ոճի մեջ է, բայց եկեք՝ չբացառենք հիվանդանալու վարկածը։ Ինքը բոլոր դեպքերում երկրի վարչապետն է, հասկանո՞ւմ եք, իր առողջության հարցը շատ կարևոր է երկրի համար, բայց վարչապետի ուսերին կան նաև այլ խնդիրներ, որոնք նա շրջանցեց, և դա փաստ է»։