
Մոուրինիոն անգամ չի քննարկում Կոուտինիոյի տրանսֆերը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, չի տեղափոխվի «Տոտենհեմ»:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն շահագրգռված չէ 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ, նշում է Marca-ն: Նա անգամ չի քննարկում այս տարբերակը։
«Տոտենհեմը» չի կարող թույլ տալ վճարել բրազիլացու տրանսֆերային արժեքը, ոչ էլ վճարել նրա աշխատավարձը, ինչը տարեկան կազմում է մոտ 15 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինիոյով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը» և «Լեսթերը»։
Նշենք նաև, որ «Բավարիան» ցանկանում է երկարաձգել Կոուտինիոյի վարձակալությունը մինչև այս մրցաշրջանի ավարտ:
Ըստ Mundo Deportivo-ի, եթե Կոուտինիոյի վնասվածքից վերականգնումը գնում է ըստ պլանի, նա հունիսի կեսերին կկարողանա վերադառնալ խաղադաշտ: Հավանաբար, նա կխաղա Բունդեսլիգայի վերջին տուրերի հանդիպումներում:
Կոուտինիոն կարող է մարզավիճակ հավաքել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի համար, եթե «Բավարիան» ի վիճակի լինի հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Նաև բրազիլացին կարող է դաշտ մտնել Չեմպիոնների լիգայի խաղերում, որոնք նախատեսում են անցկացնել օգոստոսին:
Սիրարփի Աղաբաբյան