Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցը:
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
168.am-ին պատմեցին, որ ԼՀԿ-ն միայն այն ժամանակ է վերադարձել նիստերի դահլիճ, երբ քվեարկվել ու ընդունվել է աղմկահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հասարակության մեջ առավել հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա, այդպիսով խուսափելով այդ գործընթացին որևէ մասնակցություն ունենալուց:
Լավ, ես անկեղծ չեմ հասկանում, oրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ:
Դեռևս անցյալ տարի ես մի քանի անգամ զգուշացրել եմ գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակով բարձրացման աննպատակահարմարության մասին։ Իմ բոլոր գնահատականները և մտահոգությունները մնում են ուժի մեջ։
Հնդկաստանի վարչապետն Նարենդրա Մոդին առողջություն և արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին:
Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ մայիսի 30-ին, LAX օդակայանից Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան է մեկնել 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։
Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:
Լեհաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։
Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար եւ տնտեսական քաոս:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ոչ թե՝ բուն օրինագծի վերաբերյալ, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ՝ որպես հրատապ հարց, անդրադարձավ գազի սակագնին:
ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը՝ պարզապես չի նկատում:
ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
Նորքի տուն-ինտերնատում բնակվող կորոնավիրուսով վարակված տարեցներից մեկը, որ ուներ երկկողմանի թոքաբորբ, և վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, այսօր կրկնակի բացասական թեստից հետո դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԲԿ-ի PR մենեջեր Ծովինար Խաչատրյանը:
Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե «վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ», և լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում։
Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ այսօր հաստատված դեպքերին ու գրանցված մահերին:
Ամենայն հավանականությամբ, այսօր խորհրդարանն օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրի, պատճառն օրակարգի հագեցածությունն է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 2-ին դուրս է գրվել նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ: