Բաժիններ՝

 «Ես երազում եմ 9-րդ անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնությունը»․ Վիդալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կիսվել է մրցաշրջանի մնացած մասի վերաբերյալ իր ակնկալիքներով:

Վերջին ութ մրցաշրջաններից յուրաքանչյուրում չիլիացին նվաճել է այն երկրի չեմպիոնությունը, որում հանդես է եկել: Նա խաղացել է «Յուվենթուսում» (4 առաջնություն), «Բավարիայում» (3 չեմպիոնության) և «Բարսելոնայում» (1 չեմպիոն):

«Առաջիկա 11 հանդիպումները 11 եզրափակիչ են: Մենք գիտենք, որ դրանք շատ բարդ կլինեն: Մենք պետք է վստահեք ինքներս մեզ և մտածենք հաղթանակի մասին, ինչպես նաև՝ ամեն ինչ անենք լավագույն ձևով:

Ինձ համար երազանք կլիներ առաջնությունում իններորդ անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը, քանի որ դրան հասնելը շատ դժվար է: Ես դեռ լավ եմ զգում, նախատեսում եմ շարունակել պայքարը, ինչպես նաև՝ նվաճել գավաթներ:

Պատմության քիչ խաղացողներ են դա արել, և ես հպարտ եմ այս նվաճմամբ: Հուսով եմ, որ «Բարսայի» հետ հաղթելու եմ իններորդ առաջնությունը»,- ասել է Վիդալը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա չիլիացին կարող է փոխել ակումբը:  Առաջին տարբերակը համարվում է «Ինտերը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս