Բաժիններ՝

Շրջիկ խմբերով տնային նմուշառումների թիվն օրական հասնում է 200-ի. ավելացվում են խմբերը

Հայաստանում շրջիկ խմբերով իրականացվում է օրական 200 նմուշառում, դրանց թիվը զգալիորեն ավելացել և ավելանում է: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Շարունակվում է նաև առողջության առաջնային պահպանման օղակի ինտեգրումը պրոցեսին, և դրա մասին է վկայում հենց պոլիկլինիկական համակարգից հավաքվող թեստերի թիվը: Երբ նոր սկսեցինք շրջիկ խմբերով տնային նմուշառումներ իրականացնել, ունեինք օրական մոտ 20 նմուշ, իսկ հիմա արդեն նմուշների թիվը օրական հասնում է 200-ի և այդ թիվը գնալով շատանում է, շրջիկ խմբերը ավելացվում են: Եվ դրանով մենք հայտնաբերելիությունը մեծացնում ենք, շարունակվում են առողջության առաջնային պահպանման օղակի վերապատրաստման դասընթացները»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց՝ հաճախ է լսում բողոքներ, որ պոլիկլինիկական համակարգը լավ չի տիրապետում այս հիվանդության վարմանը տնային պայմաններում: Նախարարը նկատեց, որ հնարավոր է՝ բազմաթիվ այդպիսի դեպքեր լինեն, քանի որ փաստացի սա մի նոր իրավիճակ է բժիշկների համար: Եվ նրանց ժամանակ է պետք ինտեգրվելու այս հիվանդության դեմ պայքարի համակարգին: «Բայց վստահ եմ, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել և կվարի պացիենտներին այնպես, ինչպես մեր ուղեցույցներում է գրված: Իսկ մենք միայն բարդացած և շատ ծանր դեպքերը կհոսպիտալացնենք և պատշաճ բուժօգնություն ցույց կտանք մեր քաղաքացիներին»,-ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս