Բաժիններ՝

«Ես Ռոնալդուի երկրպագու եմ, բայց պատմության լավագույն խաղացողի մասին քննարկելու բան չկա»․ Լինեկերը՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը նշել է, թե ինչու է հիանում Լիոնել Մեսսիով։

«Ինչպես Մայքլ Ջորդանը՝ բասկետբոլում, այնպես էլ՝ Մեսսին լավագույնն է նրանցից, ովքեր այս ընթացքում ֆուտբոլ են խաղացել։

Այժմ առավելագույնը համեմատում են Մեսսիին Կրիշտիանու Ռոնալդուի, և ոչ՝ Մարադոնայի հետ: Մեսսիի և Ռոնալդուի մասին վեճերը շատ բուռն են:

Որպես կանոն՝ ընտրությունը կախված է այն թիմից, որին դուք աջակցում եք՝ «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենթուսը» կամ ով էլ լինի: Սա նորմալ է, ես դա հասկանում եմ:

Ես նաև Ռոնալդուի մեծ երկրպագու եմ, բայց եթե մենք խոսում ենք պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին, որևէ քննարկման հարց չպետք է լինի, դա Մեսսին է:

Շատերը նախատում են Մեսսիին այն փաստի համար, որ իր նվաճումները կապված են միայն «Բարսելոնայի» հետ, մինչդեռ Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել տարբեր երկրներում, բայց ես այս փաստարկը տարօրինակ եմ համարում:

Մեսսին, իհարկե, խաղացել է հիանալի գործընկերների հետ «Բարսելոնայում», բայց միշտ ցուցադրել է հիանալի վիճակագրություն, ով էլ լինի իր կողքին:

Նույնիսկ վերջին մի քանի մրցաշրջաններում, երբ «Բարսելոնան» այնքան ուժեղ չէր, որքան նախկինում, նրա ներդրումն ընդհանրապես չի նվազել: Ընդհակառակը, առանց նրա իսկական խառնաշփոթ կլիներ։

Մեսսին համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», և բարդ է պատկերացնել, որ ապագայում նա կհեռանա կատալոնական ակումբից։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, նույնիսկ լավագույնը, ունի իրեն ատողների բանակ: Այսպիսով, մարդիկ կարծիք են հայտնում, որ «Անգլիայում Մեսսին պարզապես կխամրի», կամ «նա չի դիմանա բրիտանական ֆուտբոլին  ֆիզիկապես»,- ասել է Լինեկերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս