100 հազար՝ ֆեյսբուքյան էջի համար

Վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս է խոսվել և ներկայացվել փաստեր գործող իշխանությունների կողմից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործի դրված կեղծանուններով՝ ֆեյք էջերի մասին, որոնք Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին տեղեկատվական հարթակում գովաբանելու և վիրտուալ աջակցություն ապահովելու քաղաքականություն են վարում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ ըստ օդում կախված լուրերի՝  իշխանությունները ֆեյքերի հետ կապված մարտավարական լուրջ փոփոխություն են կատարել․ ոչ թե հատուկ էջեր-պրոֆիլներ են բացում և փորձում դրանք նմանեցնել իրական էջերի, այլ նրանք սկսել են ուղղակի գնել իրական մարդկանց ֆեյսբուքյան էջերը՝ մի օգտատիրոջ համար վճարելով 100 հազար դրամ։

Ինչպե՞ս է դա արվում․ համապատասխան խումբը ֆեյսբուքյան տիրույթում ուսումնասիրություն է կատարում և հնարավոր լավ «աճեցրած» պրոֆիլների տերերի հետ փորձում է կոնտակտի դուրս գալու միջոցներ գտնել։ Սա հիմնականում արվում է այն նպատակով, որպեսզի էջերը հնարավոր «բլոկելու» կամ Ֆեյսբուքի կողմից ավտոմատ փակվելու հնարավորությունը հասցվի մինիմումի։ Մենք տեղեկություններ ունենք, որ օգտատերերին գումարները փոխանցվում են գլխավորապես ռուսական հաշիվներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930