««Օսա-ԱԿՄ» համակարգով  Ապրիլյան պատերազմի ընթացքում և հետո խոցվել է ադրբեջանական մոտ 10 ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքն Արցախի օդային տարածք, բերվել էին  համապատասխան աստիճանի և խոցել այն: Ավելի ուշ պարզվեց, որ խոցված անօդաչուն «Օրբիտեր-3» է:

Այսօր 168.am-ին համացանցում հայտնված տեսանյութից պարզ դարձավ, որ Արցախի ՀՕՊ ուժերը ադրբեջանական անօդաչուն խոցել են «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Օրբիտեր»-ի խոցումը խոսում է հայկական, այս դեպքում` Արցախի ՀՕՊ-ի ուժերի բարձր մակարդակի մասին: Ավելին, «Օրբիտերը» բավականին փոքր չափերի ԱԹՍ է, որին խոցելն այնքան էլ հեշտ գործ չէ:

«Մի կողմից՝ «Օսա-ԱԿ» կամ «Օսա-ԱԿՄ» համակարգերը նորագույն համակարգեր չեն, հետևաբար՝ նրանց համար այնքան էլ հեշտ չէ խոցել նման միջոցներ: Մենք տեսնում ենք, թե Մերձավոր Արևելքում ինչ մեծ խնդիրներ են հաճախ առաջանում նման ԱԹՍ-ների խոցման ժամանակ: Մյուս կողմից՝ ՀՀ-ում լավ ավանդույթներ ունենք այս համակարգերը կատարելագործելու և դրանց մարտական օգտագործման հարցում: Բավական է միայն ասել, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում և հետո մեր այդ համալիրները խոցել են ադրբեջանական մոտ 10 ԱԹՍ»,- նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանական ԱԹՍ ի խոցման կադրեր են տարածվում համացանցում։Կադրերից երեւում է , որ <ОСА АК > զենիթահրթիռային համակարգի միջոցով է խոցումը տեղի ունեցել։Ենթադրում եմ, կադրերում ապրիլի 21 ին ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից խոցված ` իսրաելական արտադրության, <Orbiter 3> ԱԹՍ ն է ։

Gepostet von Vitali Mangasaryan am Montag, 1. Juni 2020

 

Տեսանյութեր

Լրահոս