2020 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ա. Պ.-ին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որի մուտքի պատուհանի անկյունում նկատել են կասկածելի փաթեթ և անմիջապես հաղորդում ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: Դատապարտյալ Ա. Պ.-ն, զգալով բացահայտվելու վտանգը, ձեռնպահ է մնացել իր համար նախատեսված թմրամիջոցները վերցնելուց: Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ-ն։
Շտապօգնության աշխատակիցներ Ազգային ժողովում:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ առցանց հարթակում հանդես է գալիս մի քանի նախաձեռնությամբ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ամերիաբանկը, կարևորելով մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, ինչպես են կարողացել հատել ՀՀ սահմանը:
Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:
«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Այսօր խորհրդարանում Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը պատգամավորների դատին ներկայացնելուց հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան , որը վերաբերում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ:
Այսօր խորհրդարանում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա վարչապետի նշած նվիրյալների ցանկում է, թե՞ ոչ:
Այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը, որից հետո պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրան հարց ուղղեց:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն առաջարկում է չբարձրացնել սակագինը բնակիչ- բաժանորդների համար, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովների համար գործողը:
Գյումրիում՝ տան բակում մի խումբ թափառող շների հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա։
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը:
ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։
Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայություններ ներկայացված՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը ուսումնասիրվել է ՀԾԿՀ աշխատակազմի կողմից և ներկայացվել են հաշվարկներ, ըստ որոնց՝ հանձնաժողովը առաջարկում է բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ հազար խմ համար։ «Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր բնակչության վաճառվող գազի գինը 139 հազար դրամից դարձնել 135 909 դրամ։
Նախօրեին ծանր հիվանդությունից վախճանվել է Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ NEWS.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի հայրը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։
«Ինչպես են լրագրողները շատ հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտի, ես էլ հիմա պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել: Երեկվա իմ տեսաուղերձի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ»:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնում եմ, որ COVID-ով մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը կրկին այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մեծ թվով մեր հայրենակիցների համբերությունը հատնում է:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել: Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել էր, նրան մեկուսացրել էին տանը, ինչից հետո մանկատանը 46 մարդ թեստավորվել էր: 15 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այդ ժամանակ դեռևս հայտնի չէր դայակի թեստի պատասխանը, չնայած նա բոլորի հետ թեստավորվել էր: Այսօր մեզ հետ զրույցում ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակն ասաց.
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
ԱՄՆ ժողնախագահ դառնալու շանս ունեք: Առաջնորդեք ամերիկյան փողոցային անկարգությունները: Սա Ձեր խոսքերն է չէ՞՝ «2018 թվականի Հայաստանի խաղաղ հեղափոխության դասերը կարող են կիրառվել ԱՄՆ-ում եւ ամենուրեք աշխարհում: Համակարգեք ձեր գործողությունները օնլայն, փակեք բոլոր փողոցները եւ ստիպեք ռեժիմին հեռանալ: Ժամանակը եկել է: Քո ժամանակը եկել է, Դոնալդ Թրամփ»: Այո, ո՞վ կարող է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մեթոդաբանությունը ներմուծել ԱՄՆ, եթե ոչ Դուք: