Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող, սոցիալապես անապահով, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
ԱԺ-ն քննարկում է«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է:
Երեկ հայտնի դարձավ, որ մարտին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը, որ երկար ժամանակ բուժում էր ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, պատրաստ է դուրսգրման: Ավելի վաղ մեզ հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն ասել էր, որ նրա դուրսգրումը կապված է նաև խնամակալության հարցի լուծման հետ:
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
«Նշեմ նաև, որ խուսափելու եմ թանկարժեք որևէ նվեր ընդունելուց. եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ»:
Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած «բանանի հեղափոխությանն» ու բանանի ներկա գներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ. գրում է aliq.ge-ն: Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-իցմինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:
Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 009-ի:
2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը 2015թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Մեր առավել խոր ուսումնաաիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:
2020 թվականի մայիսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին՝ թե արտակարգ դրության ընթացքում, երբ արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը, պաշտպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում զորակոչիկների՝ հաշվառման վայրի զինկոմիսարիատներ հասնելու, ինչպես նաև բուժզննություններ անցնելու ուղղությամբ:
Արտաշատի բժշկական կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 537 պացիենտների, որոնցից 403-ն՝ առողջացել և դուրս են գրվել:
Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը:
Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բանակարանների գույքահարկը՝ միջինը 10200 դրամ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։
Հունիսի 1-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացին պարբերաբար դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատված:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթական համակարգում շարունակում է անմխիթար վիճակ տիրել: Այս պահին «անտեր» են մնացել թվով 6 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանք բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ:
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
Հունիսի 1-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քչերին են թեստավորում՝ օրական հազիվ 600-700 մարդու, որից 35 տոկոսը, պարզվում է, վարակված է։ Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանն այս պահին ինչ քանակի թեստ ունի, քանի որ, հիվանդացության ավելացմանը զուգահեռ, սկսել են շրջանառվել խոսակցություններ, թե թեստերի պակասի պատճառով մարդկանց օրերով չեն թեստավորում։ Կամ՝ ախտանիշներ ունեցող անձինք (մինչդեռ հիվանդության հանկարծահաս […]
«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն քանի անգամ անդրադարձել ենք Ադյուրետին կամ Դեսմոպրեսին դեղամիջոցներին, որոնք տրվում են, այսպես կոչված, անշաքար դիաբետով հիվանդներին: Վերջիններս այդ դեղամիջոցներն օգտագործում են ամբողջ կյանքում՝ ամեն օր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: