Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության 5 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

168.am-ին տեղեկություն հասավ այն մասին, որ Գավառի քննչական կոմիտեն չի աշխատում. Փակ է կորոնավիրուսի պատճառով: Մեզ տեղեկացրին, որ կան վարակակիրներ:

Լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Ռիմա Եգանյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հինգ աշխատակիցներ թեսթավորվել են, որի արդյունքը եղել է դրական, այս պահին նրանք մեկուսացված են և ստանում են համապատասխան բուժում: Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»,- ասաց ՔԿ խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս