Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այսօր ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: 29 մահվան դեպքն էլ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ, մի քանի լաբորատորիաներ չեն աշխատել և այդ պատճառով թեստավորումների նվազում է եղել։
Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա Ք. Մակարյանը, հայտնում է ֆեյսբուքյան էջում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Վերջին շաբաթներում Ադրբեջանում ամենատարբեր հարթակներում Արցախի թեմայի թիրախավորումը, հնչող ռազմական հռետորաբանությունը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ՝ թելադրվում է իշխանությունների կողմից.
Վաղ առավոտյան Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում՝ ՀՀ ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ոստիկանանության ծառայողների և ՀՀ կառավարությանն ենթակա Տեսչական մարմնի աշխատակիցներ մասնակցությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի հայտարարություններին:
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։ Նիստի ընթացքում հետազոտվեցին ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու, առգրավումներ, զննություններ կատարելու որոշումները, ներկայացվեցին կատարված հեռախոսազանգերի վերաբերյալ կատարված արձանագրությունները:
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին:
Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:
Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։ Հրաժարվիր այն կեղծ, կործանարար ու դատարկ լոզունգներից, որով սերմանել ես վենդետաներ ու անհանդուրժողականություն։ Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել, քանի հարազատության, ընկերության մեջ ես սառնություն ու վեճեր մտցրել, քանի անբասիր մարդկանց ես հանիրավի կասկածի թիրախ դարձրել… Վատ է, շատ վատ։
Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա, եթե լինի, կթեստավորվեն:
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգայն օրվա առթիվ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ և այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը և որոշումն ընդունվեց: