Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա:
Կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիան աննշան է եւ չի ազդում ախտորոշման միջոցների, պատրաստուկների եւ պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Պակիստանի հեռահաղորդակցուղիների վարչությունը դեկտեմբերի 25-ին նախազգուշացում է արել Google ընկերությանը եւ Wikipedia առցանց հանրագիտարանին աստվածանարգության տարածման համար:
Ճապոնիան Մեծ Բրիտանիայից մուտքը դեկտեմբերի 24-ից փակել է և բացառություն կկազմեն Ճապոնիայի քաղաքացիներն ու Ճապոնիայում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները, բայց նաեւ նրանց համար մուտքի կանոնները ավելի խիստ կդառնան: Այդ մասին հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Մեքսիկան 2020-ին աշխարհում ամենամահացու երկիրն էր ԶԼՄ-ների համար, այս տարի լրագրողների սպանության դեպքերի մեկ երրորդը տեղի է ունեցել Մեքսիկայում:
Ուշադրությամբ կարդացի սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից Սորոսի Արմենին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը։
Նոր սահմանափակումներ են նախատեսվում մտցնել Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, իսկ Ուելսում Սուրբ Ծննդյան օրվա համար մեղմացված սահմանափակումները կվերականգնվեն շաբաթ օրը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժին դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դի։
Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքում մարդկության համար դարձավ սրբության և կատարելության օրինակ: Սրբությամբ ապրելը քրիստոնյայի համար կյանքի նպատակ լինելուց առավել առաքելություն է:
Բազմաթիվ ապրանքային շուկաներում արձանագրվող թանկացումները ստիպեցին Կենտրոնական բանկին վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն վերանայվեց և միանգամից բարձրացվեց 1 տոկոսային կետով. նախկին 4,25-ից հիմա տոկոսադրույքը 5,25 է։
Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:
Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշանակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բանակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:
Կառավարության պահուստային ֆոնդից 31 միլիոն դրամ (31,727.3 հազ դրամ) է հատկացվել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին տրամադրելու համար։
Սա շատ բնական երևույթ է, դավաճանին էլ ո՞վ ավելի լավ կհասկանա, եթե ոչ դավաճանը, և էլ ո՞վ կպաշտպանի: Բնական է նաև, որ արխիվից հանվում են հին, մոռացված անուններ և կրկին հրապարակ նետվում, քանի որ այսօր այս վարչակարգին պաշտպանող չի մնացել, բացի ֆեյքերի ու զոմբիների բանակից:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը երկրորդ անգամ է ամուսնացել:
Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավերեց բոլորիս տները։
«Իմ քայլը» հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսված էր իրականացնել ամանորյա միջոցառում: Սակայն, երեկ ապամոնտաժվեցին Ստեփանակերտի Վալեքս հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրանները և տոնածառը:
Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Երկու և կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար և դավաճանական քաղաքականություն։
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրից հետո հայ հասարակությանը պարտադրվեց նոր օրակարգ, որն ամփոփվեց «դեմարկացիա», «դելիմիտացիա» եզրույթներում և իրագործվեց ու դեռ իրագործվում է GPS-ի «հմուտ ձեռամբ»:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։
«Եթե այդպիսի փաստաթուղթ չլիներ, մենք հաստատ չէինք իջնի: Մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին շունչը պատրաստ էինք ու պատրաստ ենք կռվել: Դաժան էր իջնելը: Մարդ ո՞նց կարող է իր տունը թողնել՝ իջնել: Մենք մեր խրամատներին, մեր բլինդաժներին, մեր թաքստոցներին նայել ենք այնպես, ոնց որ նայենք մեր տանը: Իրականում շատ լավ խրամատներ ենք ունեցել, շատ ուժեղ թաքստոցներ ենք ունեցել»:
Բախում հրահրող երթ դեպի Եռաբլուր, որն ամփոփվում է՝ «Նիկո՛լ, վարչապետ» բացականչություններով, ծափերով եւ սուլոցներով, զոհված հերոսների հարազատներին հարվածելով ու հրելով:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շխիմյանը։
Բիթքոինի արժեքը գերազանցել է 25 հազար դոլարի առավելագույն ցուցանիշը:
Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել․ Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։
«Կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են պատերազմ»,- Արցախում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի խոսքն է՝ պատերազմ մեկնելուց առաջ: Տարոնի մայրը՝ Լաուրան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հայրենասեր էր, յուրահատուկ վերաբերմունք ուներ բանակի և ծառայության նկատամամբ և հենց այդ վեհ զգացումն էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ սեփական դիմումի համաձայն՝ 6 ամիս շուտ մեկնեց ծառայության:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսնն անդրադարձել է երկրի լավագույն մասնագետ ճանաչվելուն: