Բաժիններ՝

ԱՀԿ-ում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել աննշան չափով

Կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիան աննշան է եւ չի ազդում ախտորոշման միջոցների, պատրաստուկների եւ պատվաստանյութերի արդյունավետության վրա: Դեկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Այս պահին SARS-CoV-2 վիրուսը մուտացիայի է ենթարկվել շատ անշանն, եւ դրա փոփոխություններն առայժմ չեն անդրադառնում ախտորոշման առկա միջոցների, դեղորայքային պատրաստուկների եւ մշակվող պատվաստանյութերի արդյունավետության վրա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել բոլոր բազային բժշկական եւ սոցիալական միջոցների իրականացումը, ներառյալ թեստավորումը եւ շփումների հսկումը հետագա մեկուսացմամբ, ինչպես նաեւ պաշտպանության անհատական միջոցները, ինչպիսիք են ձեռքերի հիգենան, ֆիզիկական հեռավորությունը եւ դիմակներ կրելը, հավելել է Վույնովիչը: Նա նշել է, որ համատեղ գործողությունները եւ խուճապի բացակայությունը թույլ կտան վերահսկել Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կորոնավիրուսի հայտնաբերված նոր մանրէահիմքի հետ կապած իրավիճակը:

«Եկեք անենք այնպես, որ չլինի խուճապ, այլ լինեն ժամանակին տեղեկատվություն եւ համատեղ գործողություններ, որոնք մեզ կօգնեն հաղթահարելու դա: Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրէահիմքը նույնականացվել է որպես բազմաթիվ ծագումնաբանական մուտացիների տարբերակ: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիրուսի նոր տարբերակի ավելի քան հազար դեպք, ընդ որում առաջին դեպքերը հայտնաբերվել են 2020 թվականի սեպտեմբերի կեսերին»,- նշել է Վույնովիչը: Ինչպես ընդգծել է ԱՀԿ-ի ներկայացուցչին, այս պահին բավարար տեղեկատվություն չկա, որպեսզի հստակ որոշվի, թե նոր մանրէահիմքը կապված է արդյոք հիվանդության ընթացքի ծանրության, հակամարմինների հակազդեցության կամ պատվաստանյութի արդյունավետության ինչ-որ փոփոխությունների հետ: «Անհրաժեշտ է բոլոր երկրների ուշադրությունը, որպեսզի հարկ եղած հսկողությունը կարողանա հայտնաբերել մուտացիաները եւ նպաստել (վիրուսի) շրջանառության դադարեցմանը»,- հավելել է մասնագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս