Բաժիններ՝

Պակիստանը նախազգուշացրել է Google-ին և Wikipedia-ին աստվածանարգության տարածման համար

Պակիստանի հեռահաղորդակցուղիների վարչությունը դեկտեմբերի 25-ին նախազգուշացում է արել Google ընկերությանը եւ Wikipedia առցանց հանրագիտարանին աստվածանարգության տարածման համար: Այդ մասին ասված է մեդիակարգավորիչի մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 25-ին զետեղվել է Twitter-ի՝ նրա էջում:

Վարչությունը ճշտել է, որ Google-ի նկատմամբ այս քայլի պատճառը «գանգատներ են որոնման՝ մոլորության մեջ գցող արդյունքներից», ներառյալ «սուրբ Ղուրանի՝ ոչ ճշմարիտ վարակծի» հրամցումը:

Վարչությունը « Google-ից պահանջել է «անհապաղ վերացնել անօրինական կոնտենտը»:

Wikipedia-ի նկատմամբ գանգատներ են ստացվել Մուհամեդ մարգարեի «ծաղրանկարների զետեղման» առիթով: Ռեսուրսի ղեկավարությանը կարգադրված է վերացնել «աստվածանարգ կոնտենտը քրեական հետապնդումից խուսափելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս