Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը նրա բնակության վայրի խուզարկության վերաբերյալ

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շխիմյանը։

Նա հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի` «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» առաջին ատյանի դատարանի 22.11.2020թ որոշումը բեկանվել է։

Բացի այդ, Քննչական կոմիտեն ավագ քննիչի միջնորդությունը Հակոբյանի բնակության վայրում ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ, մերժել է։ Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում։

Միհրան Հակոբյանն իր հերթին ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դավաճան Նիկոլն ինձ վերադարձրեց բնակարանիցս ապօրինաբար առգրավածը»: Գրառմանը կից նա հրապարակել է այս լուսանկար։

Տեսանյութեր

Լրահոս