«Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին մենք հետո ականատես եղանք պատերազմի ընթացքում». Միքայել Մինասյան
Այսօր իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը խոստացել էր հրապարակել փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու։
Իր ֆեյսբուքյան էջում Միքայել Մինասյանն այդ առնչությամբ գրել է.
«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:
Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:
Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով»:
Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության…
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. դեկտեմբերի 26, շաբաթ