Հարգելի սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչպե՞ս է գծվում հայ-ադրբեջանական նոր սահմանը և ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական օղակը սեղմվում է, Հայաստանի համար հակասական և բարդ հայտարարություններ են հնչում։
Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։
«Բազմիցս ասել եմ, որ կորոնավիրուսի պայմաններում և նաև հետպատերազմական իրավիճակում, որպեսզի այս ամբողջ բացասական ազդեցությունները կարողանանք հաղթահարել, ընդհակառակը, անհրաժեշտ է որքան կարելի է հեշտացնել գործարար միջավայրը, օրենսդրությունը դարձնել ավելի բարենպաստ, ավելի friendly (ընկերական): Այսպիսով, գործատուները, տնտեսվարողները կկարողանան ավելի վերականգնել իրենց բիզնես գործունեությունը, իրենց հնարավորությունները ապագայի հետ ճիշտ կապել և դրանով կարողանալ ներդրումներ կատարել, աշխատատեղեր պահպանել, նոր հնարավորություններ ստեղծել:
Requiem / 3. ՓԱՍՏԵՐ: Պատերազմի ժամանակ բանակից թալանի և ապագա դատավարության մասին
Moderna ընկերությունը հարկադրված է եղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին ոչնչացրել այն խնդրի պատճառով, որն առաջացել է արտադրելիս:
168.am-ի հավաստի տեղեկություններով` մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Քաղաքապետարանի աշխատակիցների հետ Քաղաքապետարանի ֆոյեում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարը համայնքների ղեկավարներին ասել էր, որ հայ-ադրբեջանական նոր համաձայնագիր է պատրաստվել, որը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի հետ, այն դեռևս միայն օնլայն է ստորագրվել, բայց հայկական կողմից փաստացի կստորագրվի և ինքնաթիռով կուղարկեն Ադրբեջան, որպեսզի այնտեղ ևս ստորագրեն։
Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ. այս մասին տեղեկացնում են մի շարք կազմակերպություններ:
GPS համակարգն աշխարհում ընդունված համակարգ է, և հենց սա է, որ պիտի օգտագործվի սահմանազատման աշխատանքների դեպքում: Այլ հարց է, որ Ադրբեջանն առաջ է քաշում ԽՍՀՄ քարտեզը Հայաստան-Ադրբեջան սահմանի մասով, որը 1987-88 թվականի է, իսկ 1994-ի հրադադարից հետո սահմանների հաստատում տեղի չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ, «Արար» հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանը՝ հավելելով, որ արցախյան առաջին պատերազմից հետո ՀՀ-ն եղել է այն դիրքերում, որն առկա էր մինչև երրորդ պատերազմը կամ նախքան եռակողմ հայտարարության ընդունումը: Իսկ այսօր ունենք մոտ 500 կմ հավելյալ սահման՝ Հայաստան-Ադրբեջան:
«25 տարեկան էր ընդամենը իմ տղան: Նա պրոֆեսիոնալ զինվորական էր: Մեր պետությունը կորցրեց մի պրոֆեսիոնալ զինվորականի, որն իր կյանքը նվիրել էր իր երկրի պաշտպանությանը»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների:
Հարցվողներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում վստահում են 66,9 տոկոսը նշել է ՌԴ նախագահին, 29,6 տոկոսը հայտնել է նրա նկատմամբ անվստահության մասին:
Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2020 թվականը կեզրափակի երկու համերգով. դեկտեմբերի 24-ին Երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի, որի ընթացքում մեծամասամբ կհնչեն Բախի ստեղծագործությունները, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և այլոց գործերը:
Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։
«Երեկ Սյունիքի մարզպետը խոստացավ, որ այսօր կբերի սահմանապահ զորք, ասեց՝ տենց ա ստացվում: Մինչև էսօր, մինչև էս պահը չկա, էլի գյուղացիների, քաղաքացիական անձանց հույսին են սահմանները: Չկարողացան գոնե անվտանգության հարց ապահովել այսքանից հետո: Չեզոք գոտու մասին խոսակցություն չկա: Իրենց ու մեր սահմանների մեջ ընդհանրապես հեռավորություն չկա, մեկ մետրի չափ է, այդքան էլ չէ, մի քայլ է»,- ասաց Նարե Ղազարյանը:
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հիմա, ցավոք, նամակներ մեր ժողովուրդը չի ուղարկում: Թանկանալու են նաև միջազգային առաքանիները: Չնայած, կարելի է ասել՝ ոչ թե թանկանալու են, այլ գները կարգավորվելու են: Առաջ ամեն պետություն ուղարկելիս գործում էր տվյալ պետության համար սակագին, հիմա աշխարհը բաժանված է 10 զոնաների, և այդպես է լինելու:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
«Միացի՛ր քո ժողովրդին». հիշատակի երթ դեպի Եռաբլուր. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է, ՀՀ միգրացիոն ծառայությունն այս առիթով ներկայացրել է իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ նկարագրությունները՝ ըստ ոլորտների:
«Սա ոչ միայն համանախագահների ինստիտուտն է, այլ Մինսկի խումբ, և որպեսզի այն վերանա, ապա Մինսկի կոնֆերանս պետք է հրավիրվի, որտեղ կլինեն բոլոր երկրները, և որտեղ վերջնականապես կհայտարարվի, որ այլևս կարիք չկա Մինսկի խմբի, որ հարցը կարգավորված է, և այլն։ Այս գործընթացը պահանջելու է որոշակի ժամանակ, և չի բացառվում, որ համանախագահների ինստիտուտը մնա՝ որպես փոխգործակցության հարթակ։ Դրան զուգահեռ՝ կարող են ստեղծվել նաև այլ հարթակներ՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու համար, օրինակ՝ ռուս-թուրքական, հայ-ռուս-իրանական և այլն»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, այս մասին Tert.am-ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի վաղը՝ ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։
ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության արձագանքը՝ ժամկետային զինծառայողների հարազատներին
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է պատերազմի ընթացքում։ Բայց ոչ ամբողջությամբ և Կապանին ու ՀՀ սահմանին մոտ գտնվող հատվածները հսկվում էին մեր բանակի կողմից։