
«Ինչո՞ւ են Զանգելանի ու Քուբաթլուի շրջանների այդ տարածքները հանձնվում Ադրբեջանին, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության մեջ որևէ խոսք չկա այդ շրջաններից հայկական ուժերը հանելու մասին»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է պատերազմի ընթացքում։ Բայց ոչ ամբողջությամբ և Կապանին ու ՀՀ սահմանին մոտ գտնվող հատվածները հսկվում էին մեր բանակի կողմից։
Հիմա հարց. Ինչո՞ւ են Զանգելանի ու Քուբաթլուի շրջանների այդ տարածքները հանձնվում Ադրբեջանին, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության մեջ որևէ խոսք չկա այդ շրջաններից հայկական ուժերը հանելու մասին։
Դեռևս նոյեմբերի 30-ին բարձրացրեցի Կապանի անվտանգության այս լրջագույն հարցը։ Նույն հարցը, որպես Հանրային խորհրդի անդամ, բարձրացրել եմ վարչապետի մոտ։ Վարչապետի պատասխանը բավականին հստակ էր, բայց ինձ չգոհացրեց։
Սակայն այս հարցի պատասխանը պետք է ոչ թե ինձ տրվի, այլ ամբողջ հանրությանը։
Հանրությունը պետք է իմանա, թե ինչո՞ւ և ինչի՞ դիմաց են Զանգելանի ու Քուբաթլիի շրջանների` Կապան քաղաքին հարակից տարածքներից հանվում հայկական ուժերը»։