«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ երկրի N1 պաշտոնյան ի լուր աշխարհի, բացահայտ ցինիզմով հայտարարում է, որ երկրում ստեղծված իրավիճակի համար ինքը N1 պատասխանատուն է, բայց N1 մեղավորը չէ, միևնույն է, շատ շուտով երկրի N1 պատասխանատուն իր թիմի հետ միասին N1 պատասխանատվության կրողն է լինելու օրենքի ողջ խստությամբ ՝ հայոց պետականությունը անկման եզրին հասցնելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։
«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում և այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաև «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Միշտ էլ ասել եմ, որ Տոկիոն ամենապատրաստված քաղաքն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միշտ զգուշավորությամբ եմ օգտագործում պատմական բառ, սակայն Տոկիոյի Օլիմպիական խաղերը պատմական են լինելու»,- ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքերը փոխանցում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը:
Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը:
Երեկվանից զինծառայողների հարազատները մարզպետարանից չեն հեռանում:
Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել կիբեռանվտանգության օպերատիվ կենտրոնների ցանց՝ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ կիբեռհարձակումների հայտնաբերման եւ դրանց հակազդման համար:
Վիետնամը դեկտեմբերի 17-ին սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունքի սահմաններին այսօր տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես կարևոր դիրքերը ադրբեջանցիներին հանձնելուն։
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո:
«Պրեսսինգ» հաղորդաշարին տվախ հարցազրույցում ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է ընդդիմության վարչապետի թեկնածոը ընտրվել հենց Վազգեն Մանուկյանը։
Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին:
Հիշարժան փաստեր -Ամենահին խաղալիքը, որը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն Պարսկաստանի տարածքում եւ այժմ պահվում է Լուվրում, 3000 տարվա պատմություն ունի: -Ինդիգո երեխաներ եղել են միշտ եւ բոլոր քաղաքակրթությունների ժամանակ: Այսպիսի երեխաները համարվում էին հանճարներ կամ էլ մոլեռանդներ: Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին եւ Լոմոնոսովը տիպիկ ինդիգոներ են եղել: – Վերջերս ԱՄՆ-ում մոդայիկ է դարձել երեխաներին […]
«Երբ մենք GPS արբանյակային ընդունիչներով կատարում ենք չափումներ՝ ստանում ենք սանտիմետրիկ ճշտություն, իսկ եթե GPS-ն իր ձեռքն է վերցրել ինչ-որ ոչ կոմպետենտ մարդ, միանշանակ կարող է սխալվել: Այստեղ պետք է հասկանալ, որ GPS-ն ինքնին սահման չի որոշում, միայն ցույց է տալիս դաշտում այն կոորդինատի տեղադիրքը, որը մուտքագրել եք: Եթե նպատակ ունեք սահմանը սխալ դնել, ապա կարող եք մուտքագրված կոորդինատում ինչ-որ շեղում մտցնել և ստանալ ձեր ուզածը»,- նշեց Շահեն Շահինյանը՝ հավելելով, որ վարչապետի հարցազրույցում կային այն քայլերի մի մասը, որոնք իրենք բարձրաձայնել են: