Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Մոուզան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն իր կազմակերպած «սգո երթի» մասնակիցներին հավաքագրում է ապօրինի եղանակով։ Մասնավորապես, նորավարտ պատերազմի որոշ մասնակիցներից պահանջում են քայլել Նիկոլ Փաշինյանի հրավիրած «սգո երթում»՝ հակառակ դեպքում սպառնալով քրեական հետապնդում իրականացնել զինվորական հանցագործությունների համար։
Երևանում 2021-ի հունվարի երկրորդ կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։
Ժամկետային զինծառայողների հարազատները ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության շենքի դիմաց են. ՈՒՂԻՂ
«Այնքանով է հստակ պատասխանը, որ դավաճանի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործառույթները կատարում է: Մենք ժամանակավորապես կբացենք ճանապարհը, քանի որ անհանգստություն ենք պատճառում նաև մարդկանց: Ակցիաները լինելու են շարունակական, մինչև չհեռանա նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մի գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից և չհանձնի էդ պոստն էն մարդուն, ով պատասխանատու ձևով կգա և այդ հարցերին լուծում կտա: Անհամբեր սպասում ենք այդ օրվան»,- ասաց սյունեցին:
Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից, Ոստիկանությունից, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները, անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս:
Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ և իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:
Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։ Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի գագաթնաժողովում շնորհավորել է Համագործակցության երկրների ժողովուրդներին գալիք Նոր տարվա առթիվ:
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ:
Mediaport ալիքը գրել է, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խուսափեց խոսել Խծաբերդում և Հին Թաղերում տեղի ունեցող իրադարձություներից՝ նշելով, որ այդ հարցի հետ կապված Պաշտպանության նախարարությունն է տեղեկատվություն տրամադրում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը:
Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:
«Ես հանդիպման էի և վերջին ինֆորմացիան չունեմ, թե ինչ է փոխվել և ինչ իրավիճակ է։ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ ՀՀ տարածքից որևէ զիջում չի լինելու, և բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ դեմարկացիան լինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ «կզած» Ալիեւը նրանցից պաշտպանում է իր առաջ «կզած» հողատու Նիկոլին»։
Ավարտեցինք հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքը հրետանավոր է եղել: Ծառայել է Ասկերանում, այնուհետև՝ Հադրութում, Մարտունի 3-ում հայտնվել է շրջափակման մեջ օրեր շարունակ, հետո ազատվել է այնտեղից, մի կերպ փրկվել և ազատվել է, որոշակի թեթև վիրավորանքով: Երեխան չի լքել իր ծառայությունը: Այնուհետև Աղդամում ստացել է վիրավորում (նույն ոտքից երկու վիրավորում է ստացել), քանի որ այնտեղ արնահոսել է, իջեցրել են Մարտունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կշարունակի նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
«864 հազար մարդը, որ Նիկոլին ձայն է տվել, ինչո՞ւ չեն լցվում հրապարակ, ինչո՞ւ երթեր չեն անում ու ասում՝ Փաշինյան, մնա։ Որտեղի՞ց ինքը գիտի, որ իրեն սատարողներ ու աջակցողներ կան, բացի պետական լափամանից սնվողներից ու իր բարեկամներից, ինչո՞ւ հակաերթ դուրս չի գալիս ու ասի՝ այ ծախվածներ, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, չկա, ինքը չունի ժողովրդական աջակցություն։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։ Այս մասին տեղեկացնում է Mediaport ալիքը։