
Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում

Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Նշվում է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։
«Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։
Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն»,- հաղորդում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: