Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Առկա իրավիճակում խնդիրը գործող կառավարության մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի մեջ չէ՝ որպես անհատականություն, ոչ էլ նրանում, որ հեռացնեն այսօրվա իշխանությանը: Խնդիրն այն է, թե ինչ պետք է արվի հետո: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց՝ «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով այսօր առկա մարտահրավերների լուծմանը:
Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը:
Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։
«Ակնհայտ է, որ Շուշիի եկեղեցու հրետակոծությունը հրեշավոր պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի»,- այսօր հայրենիք մեկնելուց առաջ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Segodnya.ru» կայքի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որի բուժման գործընթացն արդեն ավարտվել է:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վարակված չէ կորոնավիրուսով:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար:
Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է ՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապէս Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում, չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:
«Պարզ է, որ Կապան քաղաքից որևէ սանտիմետր չի զիջվելու Ադրբեջանին, այսինքն՝ ադրբեջանցին Կապանում պոստ չի դնելու, փոխարենը՝ նա Կապանից 200 մետր հեռավորության վրա է, որն արդեն նախկին Խորհրդային Միության Զանգելանի շրջանն է, ադրբեջանցին այնտեղ դիրք է դնում ու, ասենք, կարող է ռագատկայով կապանցուն հարվածի։ Խնձորեսկի գյուղապետն ասում էր, թե որևէ բան թշնամուն չեն զիջելու․․․ հա, չեն տալիս, բայց բարձունքներ են տալիս, որտեղ ադրբեջանցին նստում է, ու վաղը չէ մյուս օրը տրակտորները չեն կարողանալու գնան դաշտ, գյուղացիներին հանգիստ կգողանան ու ինչ կուզեն՝ կանեն։ Այսինքն՝ այստեղ կատարվում է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։
Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող եւ անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ:
«Էսօր ադրբեջանցին գալիս ա ռուսի հետ սահման ա գծում, ո՞ւր են մեր պետական կառավարման աշխատողները: Ես լիազորված չեմ գնալ, ներկայացնել իմ պետության շահերը, ես արհամարհված եմ կառավարության կողմից, մեր պետական պաշտոնյան պետք է լինի և՛ ռուս խաղաղապահի, և՛ թուրքի կողքին: Հասկացանք՝ փաստի առաջ ենք կանգնել, բայց մի՞թե հնարավոր է առանց մի կրակոցի այդ հողերը հանձնել: Մենք այլևս չենք ուզում զոհեր, բնական է, զինադադար, հրադադար է, բայց ևս մի անգամ համոզվեցինք, որ թուրքն այդ լեզուն չի հասկանում, երբ խոսում է խաղաղությունից, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, վկան է Հին Թաղերը, Հին Շենը, զոհերը, գերիները»,- ասաց քաղաքացին:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Իր հետևից ԵՌԱԲԼՈւՐ գնալ, նշանակում է հայրենիք վաճառած դավաճանի հետ գնալ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի գերեզմանին։ Նույնն է, թե սատանային վերցնես ու մտնես Աստծո տաճար։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո դեկտեմբերի 11-ին ու 12-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում բախումներ էին տեղի ունեցել, իսկ դեկտեմբերի 13-ին այդ գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հրադադարի խախտման մեխը, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի, պետք է փնտրել ոչ թե ադրբեջանական կողմի ռազմատենչ ցանկություններում կամ ռուսական խաղաղապահների գործողություններում, այլ միայն ու միայն մեր մեջ:
Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
«Այս պահին փակ է Գյումրի-Երևան ճանապարհի Հոռոմի խաչմերուկը, Լանջիկի հատվածը և Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ ինքը ևս մեկնում է Քեթի:
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»։
Արձակուրդ եկած վիրավոր զինվորների ծնողները թույլ չեն տալիս իրենց որդիներին սահման տանել. ՈՒՂԻՂ
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին:
Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև:
«Թշնամին մեր սահմանը 90-ականներին փորձել է խախտել, չի ստացվել ու չի էլ ստացվելու։ Եթե այդ ճանապարհը բացեն՝ ոչ միայն մեր գյուղի, այլև ամբողջ Սյունիքի ու Հայաստանի համար վտանգավոր է լինելու, ինչո՞վ են երաշխավորում, որ անվտանգ կլինի, թշնամին ամեն վայրկյան կարող է մի ապուշություն անել»,- հավելեց նա։
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե այսօր նիկոլի գլխավորությամբ ՀՀ ապաշնորհ, տգետ ու ազգադավ իշխանությունները թշնամուն հանձնեն Սյունիքի բարձունքների մեր դիրքերը, անմիջական վտանգի տակ են դնելու ոչ միայն Սյունիքի 13 գյուղեր, այլև փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը՝ Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհը՝ այդկերպ մեզ ամբողջովին կախման մեջ դնելով Վրաստանից, որը, ինչպես տեսանք պատերազմի օրերին, մեզ հետ հարաբերություններում փաստացի ներկայացնում է թուրքական շահերը։
«Այս ամենն արվում է, որ սեղմվի Արցախը: Մինչ այս ևս այսպես էր, ու հիմա էլ է այդպես լինելու: Գրականության մեջ այն կոչվում է անոմիա: Հին օրենքներն արդեն անհետացել են, նորերը դեռ չեն սահմանել, թե ինչպիսին կլինի իրավիճակը»:
2018թ. նոյեմբերի 2-ին «Русский Еврей» թերթում հրապարակվեց հոդված՝ «Փաշինյան. Հայաստանը ցանկանում է մասնակցել և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ՀԱՊԿ-ում» վերնագրով, որում ասվում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր պետության՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու ցանկության մասին՝ միաժամանակ մնալով ՀԱՊԿ անդամ։ Նա այսպիսի հայտարարություն արել է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Նորվեգիայում անցկացվող Trident Juncture 2018 զորավարժությունների ժամանակ, ուր մեկնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի անձնական հրավերով։ «Ինձ մշտապես ասում են, որ չի կարելի միանգամից երկու աթոռի վրա նստել։
Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում դեկտեմբերի 17-ին, ժամը 18.45-ի սահմաններում, իրար են բախվել «Կրայսլեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդ Վահրամ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
«Այսքանից հետո այս իշխանության մնալն իմաստ ունի՞․ երկրի դավաճանին հենց կաբինետում պետք է ձերբակալեն․․․»․ բնակիչները փակել են Գորիս–Երևան ճանապարհը․ ՈՒՂԻՂ
Այսօր Հայաստանը շարունակում է ղեկավարել աճպարարներից կազմված մի խումբ, որն իշխանության է եկել ժողովրդին (այլ ոչ թե ազգին) տարատեսակ ապատեղեկատվություններով մոլորեցնելու և, ըստ այդմ՝ նաև մեր միասնականությունը փոշիացնելու հանցավոր ճանապարհով:
Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի մեկնարկային մեխանիզմը։