Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Դեկտեմբերի 16-ին հերթական դեպքը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Գիշերային շրջայցի ժամանակ քրեական հետախույզները Օհանավան գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի» մակնիշի իր մեքենայով հանդերձ՝ բերման ենթարկեցին Երևան քաղաքի 40-ամյա մի բնակչի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: