![](/banners/BeFunky-design.jpg)
Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին է ոչնչացրել
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1038280.jpg)
Moderna ընկերությունը հարկադրված է եղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին ոչնչացրել այն խնդրի պատճառով, որն առաջացել է արտադրելիս: Այդ մասին հայտարարել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պատվաստանյութերի գծով ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խորհրդական Մոնսեֆ Սլաուիին:
Նշվում է, որ «քամելու» հետ կապված խնդիրն առաջացել է արտադրության եզրափակիչ փուլերում: Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանի խոսքով, Moderna-ն առաջվա պես կկարողանա պլանավորված 20 մլն չափաբաժինն արտադրել այս ամսին եւ 85-ից մինչեւ 100 միլիոն չափաբաժին՝ ԱՄՆ-ի համար՝ 2021 թվականի առաջին եռամսյակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձագետների կոմիտեն FDA բժշկական կարգավորիչին հանձնարարել էր ԱՄՆ-ում օգտագործել COVID-19-ի դեմ Moderna-ի արտադրության պատվաստանյութը: Ինչպես սպասվում է Moderna-ի պատվաստանյութը կարող էԱՄՆ-ում հավանության արժանանալ արդեն դեկտեմբերի 18-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: