Ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել, ունի շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին:
-Մինչ Ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ երկարատև մարտերում հաղթում է ոչ թե նա, ով ուժեղ է հարվածում, այլ նա, ով կարողանում է ուժեղ հարվածը պահել։ Ընդհանրապես, մարտարվեստի տարբեր ոլորտներում էլ է այդ կանոնը գործում։ Հիմա մենք պետք է ընդունենք, որ թուրքական կողմի հետ շատ երկարատև հակամարտության մեջ ենք։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, որ առաջիկայում դատական համակարգում սպասվում են մեծ կրճատումներ։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի փոխանցմամբ՝ առաջնագիծ մեկնած դատական համակարգի շուրջ 85 ներկայացուցիչների թվում են դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատակիցներ, դատարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, դատական կարգադրիչներ։
2021 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտահայտում ռազմական կամ պատերազմական գործողություններով պայմանավորված ռիսկերը, հետևապես` ի՞նչն է խանգարում մեզ բյուջեն դնել ռազմական ռելսերի վրա։ Ազգային ժողովում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։
Նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հրետակոծել էր նաև ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: ՊՆ-ն հաղորդել էր քաղաքացիական 1 զոհի մասին: Հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Երեկ ճեպազրույցի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, թե Դավիթ Բեկ գյուղի վրա հրթիռակոծումն իրականացվել է ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշ գիշերին հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտնի ընտրություններում մեծ հաղթանակի մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:
Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի միջոցով Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին, որը գերեվարվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջան իր տեղափոխվելու և հայերին սպանելու վերաբերյալ թուրք զինծառայողներից հրահանգներ ստանալու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գործարարներին կոչ է անում միանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրին։
Թուրքիայի արեւմտյան Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 114-ի:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար:
2021 թ. բյուջեի նախագծի քննարկումը. ՈւՂԻՂ:
Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից գաղտնալսվել կամ առնվազն գրանցվել զանգի փաստը, ժամանակը, տեղը, որ համարից և որ համարի վրա, ինչպես նաև, թե կոնկրետ որ հեռախոսից է զանգը կատարվել (ամեն հեռախոս ունի ունիկալ IMEI համար, որով միանշանակ իդենտիֆիկացվում է)։
Դուք, որ ամեն րոպե խոսում եք հայրենասիրությունից, ոչ այլ ինչ եք անում, քան սրբապիղծ երեսպաշտություն ինքներդ ձեր տկար անձերի հանդեպ:
«Հայրենիք» կուսակցության կամավորականների ջոկատն արդեն հասել է Արցախ։ Ջոկատն առաջնորդող գեներալ Արթուր Վանեցյանը նախապես կամավորականներին բաժանել է մի քանի խմբի, որ անակնկալ հարձակումների դեպքում բոլորը չհայտնվեն թշնամու թիրախում։
Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ:
Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ, ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է գերեվարված երկրորդ վարձկանի՝ ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբետ ալ-Հաջիի հարցաքննությունը։