Բաժիններ՝

Դատական համակարգի 85 ներկայացուցիչ մեկնել է առաջնագիծ. Դատական դեպարտամենտի ղեկավար

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի փոխանցմամբ՝ առաջնագիծ մեկնած դատական համակարգի շուրջ 85 ներկայացուցիչների թվում են դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատակիցներ, դատարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, դատական կարգադրիչներ։

«Նրանք թե՛ կամավորության սկզբունքով, թե՛ զորահավաքի շրջանակներում մեկնել են առաջնագիծ և իրականացնում են իրենց առաքելությունը։ Ինչ վերաբերում է դատական նիստերի հետաձգմանը, ապա այո, կան դատական նիստեր, որոնք իրավիճակով պայմանավորված՝ հետաձգվել են։ Այն բոլոր գործերով, որոնցով կողմեր են հանդիսանում այն անձինք, որոնք այս պահին գտնվում են առաջնագծում կամ ներգրավված են իրավիճակով պայմանավորված որևէ գործընթացում, բնականաբար, դատարանները ողջամտորեն գնահատում են իրավիճակը և դատական նիստերը հետաձգում են»,- նշեց Կ. Փոլադյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներին և հարցին, թե Սահմանադրական դատարանում այսօր այլևս ճգնաժամ չկա՞, Կարեն Փոլադյանը պատասխանեց, որ հարցադրումներն ուղղեն բացառապես իր ոլորտին վերաբերող խնդրի առնչությամբ։

«Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանելն իմ տիրույթում չէ»,- եզրափակեց Դատական դեպարտամենտի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս