Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանին պաշտպանողները մի կեղտոտ թեզ են շրջանառում, թե «Օպերայի մոտ հավաքվածները եթե դիրքերում լինեին, Նիկոլը չէր հանձնի»։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռ նախքան Ջաբրայիլի անկումը ՌԴ նախագահն առաջարկել ա 5 շրջան հանձնել՝ օրակարգում դեռևս թողնելով Արցախի կարգավիճակի հարցը։ Հետևել ա պատասխան, որ мы стоим насмерть։
Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. Մեկը, որ վարչապետը հենց հիմա պատրաստի իր հրաժարականի տեքստը և հեռանա: Այն մարդը, ով կառավարության շենքում նստած ստորագրեց կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը, այս պահին այս շենքում չէ, հայտնի չէ նրա գտնվելու տեղը: Ինչ-որ պադվալներից ղեկավարում է մեր ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Մեզ թաքնված ղեկավար պետք չէ»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին:
«Դուք կարծում եք, որ մի քանի քաղաքական գործիչների տարել եք ԱԱԾ, ժողովրդին կանգնեցնելո՞ւ եք»,- կառավարության շենքի դիմաց ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Դժվար ձեզանից որևէ մեկը ինձ կարողանա մեղադրել քաղ. նախասիրությունների մեջ։ Ու, եթե ես այսօր իմ էջում նման բան եմ գրում, ուրեմն վիճակը ծայրահեղ ա։ Արա երկիր ենք կորցնում։ Որևէ մեկդ իմ մոտ ներկա նախկին թեմաներ հանկարծ չշրջանառեք։ էս օր պետության կորստի հարց ունենք։ Ու, եթե դուք էդքանը չեք հասկանում, եղածը ձեզ քիչ ա։ Հող հանձնողը և կապիտուլյացիա ստորագրողը պետք է գնա։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի գոյության կամ ներկայության մասին արդեն մի քանի օր է՝ հանրությունը տեղյակ չէ. «Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մուտք չգործեց կառավարության շենք, այն շենք, որտեղից Նոր տարվան հպարտությամբ իբրև համաժողովրդական առաջնորդ դուրս էր գալիս՝ ուղերձ հղելու: Այդտեղ իր ուղերձում նա չասաց, որ Արցախ հանձնելու մասին թուղթ է ստորագրելու: Նա խաբեց բոլորին: Վայրկյան առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Վարչապետի գլխավորությամբ այս կառավարության ապաշնորհության արդյունքում անցնող 50 օրերի ընթացքում գրեթե չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները:
Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ համաձայնագրում Թուրքիայի մասին խոսք չկա, սակայն նոյեմբերի 10-ին հաղորդագրություն տարածվեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, սակայն հարց է առաջանում՝ ո՞ր պայմանագրով։
«Նիկոլը ինչ-որ պադվալներից ղեկավարում է Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին». Սաղաթելյան
Այս պահին Գագիկ Ծառկուկյանին սպասարկող ԱԺ-ի պետհամարանիշներով ավտոմեքենան ԱԱԾ շենքի առջև է կայանված, դրսում հավաքված են բազմաթիվ լրագրողներ: 168.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը շուտով կմիանա իրենց:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Այս տեղեկությունը 168․am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Այն, ինչ տեղի է ունեցել, չի եղել այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ: 1992-1994 թվականներին Արցախի 4400 քառակուսի կմ-ին գումարվել է 8200 քառակուսի կմ, և Արցախի Հանրապետությունը դարձել է 12.600 քառակուսի կմ:
«Ի տարբերություն Նիկոլի, ով թքած ունի կերած հացի վրա, ում համար չկա որևէ սրբություն։ Ես ասում եմ՝ Նիկոլն ունի մեկ սրբություն, դա պատահաբար նախկիններին մերժելու արդյունքում իր ձեռքում հայտնված իշխանությունն է։ Արցախ, Հայաստան, ամեն ինչ նա կհանձնի, միայն թե իր և իր կնոջ իշխանությունը պահի, դրա համար ես դիմեցի նրա կնոջը, որովհետև գիտեմ, թե նրա վրա ինչ ազդեցություն ունի կինը։ Դիմեցի նրան՝ որպես մայր, կին, ով անսահմանափակ ազդեցություն ունի ամուսնու վրա, թող բռնի ձեռքը, հրաժարական տա, վաղը կարող է այդ շանսը չունենա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։
Ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է՝ ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ է արձակվել: Քիչ առաջ այդ մասին հայտնել է ինքը: «Ես արդեն ազատության մեջ եմ, ոչ ռադիոկայանի», – ֆեյսբուքում գրել է նա։
Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն:
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հունական դրոշով լցանավը թուրքական ձկնորսական կատերին է բախվել Թուրքիայի Կարատաշ քաղաքից 15 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում է երկրի Ադանա հարավային նահանգում. հինգ ձկնորսի դեռ չի հաջողվել գտնել: Այդ մասին նոյեմբերի 11-ին հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը:
Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար:
Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի (նավիագացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազնականացմսն համար:
«Ձեր ցասումը, մեր Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանը և իր թայֆան ուզում են ձևակերպի՝ որպես պետական հեղաշրջում և կալանավորեն բոլորիս։ Նիկոլ Փաշինյանը և իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից։ Արցախը հանձնած դավաճանը շարունակում է մինչև վերջին հայի արյան կաթիլը պայքարել։ Նա շարունակում է իր տխմար լայվելը, որտեղ նա կրկին մեղադրեց, մեղադրեց զոհված երեխեքին։ Անամոթ տականք, 4 հազար երեխու գլուխ ես կերել, ասում է՝ չեն ուզում կռվել այդ երեխեքը, վախկոտ են, դասալիք են, դասալիքը դու ես, վախկոտ։ Աննա Հակոբյան, դիմում եմ քեզ, գոնե ես գիտեմ, թե դու ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու, ամուսնու վրա։ Մայր ես, կին ես, բռնի ձեռքը, կյանքում մեկ անգամ ձեր ընտանիքի բարեկեցությունը ստորադասեք պետության շահին։ Մեկ է, Աննա, սաղիս ձերբակալելով, կալանավորելով՝ այսինքն ուզում եք ասել, որ այստեղ հավաքվածները պետական դավաճաննե՞ր են, հա՞»,- շեշտեց նա։
«Ստորագրվել է թուղթ, որով 12.670-ից 10 հազարը տրվում է թուրքերին, մնում է 2670». Հրանտ Բագրատյան
Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Ամեն փոքր սխալի համար մարդ ասում է՝ կներես, որովհետև ամեն մեկն ունի արժանապատվություն, ունի սեփական անձի զգացումը: Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ, բոլորդ ինձնից լավ գիտեք՝ ուր հասցրեց երկիրը, երկու օր շարունակ գաղտնի թաքստոցներից ուղիղ եթեր մտնելով՝ մեկ անգամ չասեց՝ կներեք, 2.5 տարի առաջ ստացել էի 11 հազար քմ Արցախ, հիմա ի՞նչ եմ հանձնում»:
Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար:
Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Եթե նախկինում, տարբեր ներքաղաքական պատճառներով, հրապարակներում մարդիկ վանկարկում էին »Լևո՛ն հեռացի՛ր», «Քոչարյան հեռացիր», կամ «քայլ արա, մերժիր Սերժին», այսօր ուղակի ամբողջ ոգով գոչում են՝ «Նիկո՛լ դավաճա՛ն»: Գոնե զգում ե՞ս տարբերությունը:
«Ես ուզում եմ մենք բոլորս մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված զինվորներին, խոնարհվենք նրանց առջև, որովհետև իրենք իրենց կյանքն են նվիրել հանուն մեր հայրենիքի»,-Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին դիմելով՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: