«Կամուֆլյաժ հագած ինչ-որ աղջիկներ հաղթական գեներալներին ասում էին՝ դեղ խմի, հանգստացի». Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Ամեն փոքր սխալի համար մարդ ասում է՝ կներես, որովհետև ամեն մեկն ունի արժանապատվություն, ունի սեփական անձի զգացումը: Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն  իր ստորագրությամբ, բոլորդ  ինձնից լավ գիտեք՝ ուր հասցրեց երկիրը, երկու օր շարունակ գաղտնի թաքստոցներից ուղիղ եթեր մտնելով՝  մեկ անգամ չասեց՝ կներեք, 2.5 տարի առաջ ստացել էի 11 հազար քմ Արցախ, հիմա ի՞նչ եմ հանձնում»:

ՀՅԴ անդամը ցավով արձանագրեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 անդամներից  միայն մեկն է ներողություն խնդրել կատարվածի համար. «88 պատգամավորանոց խմբակցությունը 2.5 տարի իրեն ամբարտավան պահելով, կամուֆլյաժ հագած ինչ-որ աղջիկներ հաղթական գեներալներին ասում էին՝ դեղ խմի, հանգստացի:

88 պատգամավորի մեջ երեկ միայն մեկ պատգամավոր՝  մեկ աղջիկ պատգամավոր, շիրակցի պատգամավոր գրել էր՝ ժողովուրդ, ուզում եմ ասել՝ կներեք, բայց կարծում եմ՝ իմ ներողությունը նույնիսկ չեք ընդունի:

88-ից մեկը կարողացավ ասել՝ կներես: Հիմա էլ էլի իրենց աթոռները պահելու համար ասում են՝ մենք հաղթել ասելով՝ նկատի ունենք, որ չենք ցեղասպանվելու: Դա՛ է նրանց պատկերացրածը, դա՛ է նրանց հաղթանակը: 50 օր կեղծ կարգախոսներով, կեղծ լոզունգներով, կեղծ հեքիաթներով,  կեղծ վիդեոներով կերակրեցին:

2.5 տարի կեղծ Հայաստանով բերին-հասցրին այստեղ, որտեղից մի ելք կա, որ նա և նրանք պետք է հեռանան»:

Տեսանյութեր

Լրահոս