«Թուրքի առջև կզած ղեկավար Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա». Արթուր Վանեցյան

«Ես ուզում եմ մենք բոլորս մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված զինվորներին, խոնարհվենք նրանց առջև, որովհետև իրենք իրենց կյանքն են նվիրել հանուն մեր հայրենիքի»,-Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին դիմելով՝ ասաց  ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Վերջինիս խոսքով՝ 89թ-ից սկսված հազարավոր մարդիկ իրենց կյանքն են զոհաբերել, արյունով գծել են մեր երկրի սահմանները, իսկ այս դավաճանական իշխանությունները մեկ գրչի հարվածով, արյունով գծածը տվեցին թուրքին:

«Չենք թույլ տալու: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր հայրենիքը փրկենք: Այսօր էլ սահմաններին կանգնած են բազմաթիվ տղաներ, որոնք չեն լքում իրենց դիրքերը, որոնք փորձում են րենց կյանքի գնով պայքարել հանուն իրենց ու մեր բոլորի հայրենիքի: Նիկոլ Փաշինյանն իր ապիկար արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում, արտաքին ուժերի ազդեցության ներքո բերեց-հասցրեց մի իրավիճակի, որի արդյունքում ստորագրեց մի դավաճանական փաստաթուղթ: Երբ իրեն հարց էինք տալիս, Նիկոլ, ինչի՞ շուրջ ես բանակցում, նա ցինիկաբար ասում էր՝ ինչի շուրջ ուզում եմ, նրա շուրջ էլ բանակցոեւմ եմ: Մենք քեզ նման լիազորություն չենք տվել: Բեր, վերադարձրու մեր Հադրութը, Շուշին, մեր Արցախը: Դա մեր արժանապատվությունն է: Մենք երբեք չենք խոնարհվելու թուրքի առջև: Թուրքի առջև կզած ղեկավար Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց նաև, որ իրենց կռիվն իշխանության համար չէ, այլ հանուն պետության ու պետականության, հայության պահպանման համար է:

«Չի կարելի, ժողովուրդ, խելքի եկեք: Կոչ եմ անում բոլորին, ով նայում է մեզ, դուրս եկեք փողոց, միացեք մեզ: Մի վախեցեք: Ոստիկանները մեր հայրենակիցներն են: Նրանք պատիվ ունեն, և նրանք չեն ծառայելու թուրքի դեմը կզած հրամանատարին»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով մինչև վերջ գնալ առաջ:

Տեսանյութեր

Լրահոս