Թուրքիան կրկին հունական չորս կղզիների ապառազմականացում է պահանջել

Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի (նավիագացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազնականացմսն համար: Ինչպես հաղորդում է «TRT Haber» լրատվական գործակալությունը, թուրքական կողմը կոչ է անում ապառազմականացնել վերոնշյալ կղզիները՝ պատճառաբանելով Լոզանի պայմանագրի դրույթների «խախտումը» Հունաստանի կողմից: Նշվում է, որ 1923թ. Լոզանի պայմանագրի համապատասխան կետերով հունական չորս կղզիները ստացել են ոչ ռազմական կարգավիճակ:

Թուրքիայի Նավիգացիայի, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության կենտրոնն էլ հրապարակել է Navtex-ի ծանուցագիրն այն մասին, նոյեմբերի 11-ից ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 20:59-ը ընկած ժամանակահատվածում «Oruç Reis», «Ataman» և «Cengizhan» հետազոտական նավերն արևելյան Միջերկրածովյան հստակեցված ջրային տարածքներում կկարողանան իրականացնել երկրաբանական աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30