«Անամոթ տականք, 4000 երեխու գլուխ ես կերել, ասում է՝ չեն ուզում կռվել այդ երեխեքը, վախկոտ են, դասալիք են, դասալիքը դու ես, վախկոտ». Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ տեղեկություն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ գունդ է ուղարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, որ իբրև այնտեղ պահվում է այս ողջ գործընթացը։

«Ձեր ցասումը, մեր Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանը և իր թայֆան ուզում են ձևակերպի՝ որպես պետական հեղաշրջում և կալանավորեն բոլորիս։ Նիկոլ Փաշինյանը և իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից։ Արցախը հանձնած դավաճանը շարունակում է մինչև վերջին հայի արյան կաթիլը պայքարել։ Նա շարունակում է իր տխմար լայվելը, որտեղ նա կրկին մեղադրեց, մեղադրեց զոհված երեխեքին։ Անամոթ տականք, 4 հազար երեխու գլուխ ես կերել, ասում է՝ չեն ուզում կռվել այդ երեխեքը, վախկոտ են, դասալիք են, դասալիքը դու ես, վախկոտ։ Աննա Հակոբյան, դիմում եմ քեզ, գոնե ես գիտեմ, թե դու ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու, ամուսնու վրա։ Մայր ես, կին ես, բռնի ձեռքը, կյանքում մեկ անգամ ձեր ընտանիքի բարեկեցությունը ստորադասեք պետության շահին։ Մեկ է, Աննա, սաղիս ձերբակալելով, կալանավորելով՝ այսինքն ուզում եք ասել, որ այստեղ հավաքվածները պետական դավաճաննե՞ր են, հա՞»,- շեշտեց նա։

Նաիրա Զոհրաբյանը ցույց տվեց Հադրութից, Շուշիից ու Արցախի այլ վայրերից եկած մարդկանց և ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ այդ մարդկանց, այդ երեխաների տունը հանձնել է։

«Նոր ինձ զանգահարեց Դադիվանքի կողքի գյուղի բնակիչներից մեկը, ասում է՝ քանդել եմ հորս գերեզամանը, շիրմաքարը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ, որ ասեմ՝ Նիկոլ, քեզ ո՞վ է իրավունք տվել, որ իմ հոր գերեզմանը հանձնես թուրքին։  Ժողովուրդ ջան, երբ տեսա այն վանքերի, եկեղեցիների ցուցակը, որոնք տվել են թուրքին… չորս է մնացել, չորս օրում պետք է դատարկեն Քարվաճառը, հենց այս պահին հանում են Դադիվանքի վրայի խաչերը, խաչքարերը, ֆրեսկաները։ Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ սա ի՞նչ է արել։ Հիմա մեր բոլոր եկեղեցիներից հանում են խաչը, զանգերը, և Մայր Աթոռը տեղափոխում է այստեղ։ Ժողովուրդ ջան, հավատացեք, մենք վերադարձնելու ենք Ղազանչեցոց եկեղեցու խաչը,Դադիվանքի խաչը, մենք վերադարձնելու ենք մեր բոլոր սրբավայրերը, Արցախը։ Նիկոլ, գնա, ես քեզ լավ գիտեմ, 2,5 տարի դու խաբեցիր այս ժողովրդին, դու լավ գիտես, որ ես գիտեմ՝ դու ով ես, Նիկոլ, կյանքումդ մեկ անգամ տղամարդ եղիր, մեկ անգամ քո ընտանիքի, քո կնոջ և քո ախորժակը զսպիր։ Մեկ անգամ մտածիր՝ որպես հայրենասեր, տուր հրաժարական»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ֆեյքերին բաց է թողել իրենց վրա, որոնք ամենանողկալի բաներն են գրում իրենց հասցեին։

«Նիկոլ, ինչ ուզում ես՝ արա, դու հնարավոր բոլոր բարոյական «կարմիր գծերն» անցել ես, դու իշխանություն չես, դու դավաճան ես»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը, որի խոսքը ներկաններն ընդհատեցին ու վանկարկեցին՝ «Նիկոլ դավաճան»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս