Քիչ առաջ ԱԱԾ հրավիրվեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ մեծ մասի մոտ կա տպավորություն, որ 100 տարի անց կրկնվեց պատմությունը։ 1920 թվականին, առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու, Մոսկվայի պայմանագրով ռուսների և թուրքերի կողմից իրականացվեց հայկական հողերի բաժանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։
ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացված հավաքի ընթացքում ծխագլան նետած քաղաքացին Երևանի 55-ամյա բնակիչ է։
«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Մեր պետությունը վերջին տարիներին ամենաթույլ վիճակում էր՝ թույլ և անմեղսունակ ղեկավարով հանդերձ, և թշնամին օգտվեց մեր թույլ լինելուց:
Factor.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց.
Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։ Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։
Գերմանական Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը Լեռնային Ղարաբաղի հայության ներկա ծանր իրավիճակը նաև Եվրոպական միության քաղաքականության արդյունք է համարում:
Ավելի վաղ ՀՀ Ոստիկանություն բերման էր ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայութան ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով այնուհետև տեղափոխվել է ԱԱԾ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բունկերի արքան ձերբակալում է քաղաքական հակառակորդներին: Ձերբակալման ժամկետը 72 ժամ է։ Ուղիղ այդքան է մնացել Քարվաճառի հայաթափման մեկնարկին։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության երկարամյա անդամ, Հայաստանի «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ Նորայր Խաչատրյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին ու հարազատներին։
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի խայտառակ կապիտույլացիայի հետևանքով ստեղծված իրավիճակում, տեղեկացա, որ ձերբակալում եք Ձեր քաղաքական հակառակորդներին, նպատակ ունենալով հավանաբար մարսել կատարվածը, հավերժ իշխել ինչ-որ տարածքում, որը արդեն Հայաստանի Հանրապետություն կոչելը ամենայն հավանականությամբ սխալ է։
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը քիչ առաջ ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը:
Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ վարչապետի հրաժարականի պահանջն օդում կախված է, կարծես ոչ ոք չի կասկածում։ Դրա մասին խոսում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանության համակիրները, թե՛ փորձագետները։
Մինչ հայաստանյան հասարակությունն ուշքի չի գալիս նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի ծայրահեղ միակողմանի բովանդակությունից, որը ողջ ծավալով իրագործման դեպքում «խոստանում է» մշուշոտ հեռանկար Արցախի հայկական բնակչության և ընդհանրապես Արցախի հայկականության համար, աշխարհաքաղաքական գործընթացներն Արցախի շուրջ չեն դադարում։
Մարդիկ անդադար մոտենում էին, զրուցում, գրկախառնվում, լացում, նույնիսկ նրանք, ում անձամբ չեմ ճանաչում։ Շատ ծանր էր մթնոլորտը։ Ոստիկանները ԱԺ-ի մոտ տեղ զիջեցին, որ նստեմ, զրուցեցինք, խնդրեցի ինձ բերման ենթարկելու դեպքում չբրդել, ինքս կգնամ։ Գլուխները լուռ կախեցին։
Երբ հոկտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկուղներում ադրբեջանական բանակի ռումբերից պատսպարվելու համար թաքստոց էի փնտրում, երբ պատերը ցնցվում էին, երբ տեսնում էի մարդկանց վախը, անընդհատ ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն մտածում Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունների մասին, գրում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերը։
Մանրամասն նկարահանեք, փաստագրեք, գույքագրեք մեր մշակութային ժառանգությունը, որ դավաճանական համաձայնությամբ մոտ օրերին անցնելու է ոսոխին։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արցախահայությանն ուղղված հատուկ կոչին։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։
«Տիկին Լենա Նազարյանը ժամանեց, խոսեցինք նրա հետ, ես ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Եվ դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել, որից հետո 20:15 նիստը գումարվեց, և 7 մարդ էինք՝ տիկին Նազարյանը, ԲՀԿ խմբակցության այն անդամները, որոնք խորհրդի անդամ են, և ԼՀԿ-ից ես և պարոն Խաչատրյանը: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորումը բաց է դեռ 2 ժամ»,- նշեց նա:
Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի համար՝ գցելով իր վրայից բոլոր տեսակի պատասխանատվությունները։
«Նիկոլի հեռանալն էլ իր պատիժը չէ, այլ նվազագույն կենսական անհրաժեշտություն: Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել: Այսօր որևէ ուղղությամբ` պաշտպանականից և դիվանագիտականից մինչև առողջապահական պատասխանատվություն ստանձնելը ինքնազոհության առավելագույն մակարդակ է ենթադրում, քանի որ որևէ ուղղությամբ այս փուլում չկան «լավ» կամ «հաճելի» լուծումներ` միևունույնն է բոլորիս սպասում է զրկանքների, ցավի, արյան և տքնաջան աշխատանքի երկարաշունչ փուլ: Եվ այդ փուլն անգամ լավագույնս անցնելու համար երախտագիտություն ակնկալողն այս գործընթացում անելիք չունի»: