Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են արտահերթ նիստ գումարել, սակայն որպեսզի նիստը կայանա, անհրաժեշտ է, որ այդ նիստին մասնակցեն նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ:
Անհրաժեշտ է ունենալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում որտեղ հստակ կամրագրվի (անբովանդակ ձևապաշտությունների՝ դիմող սուբյեկտ, վերահսկողության օբյեկտ և այլնի մասին խնդրում եմ չխոսել, դրա ժամանակը չէ). այս մասին գրառում է կատարել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
«Եկե՛ք խորհրդարան «Իմ քայլի» պատգամավորներ, ձեր մազը ծռող չկա»
ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, գրում է tass.ru-ն։
Եթե որևէ բան պետք է ստորգրվեր, ապա դա չպետք է լիներ միայն Ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի իշխանության օգտին. Արսեն Բաբայան
Էդմոն Մարուքյանը դիմում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․ ՈՒՂԻՂ
Արցախյան պատերազմը դադարեցնելու Հայաստանի և Արցախի համար ծանրագույն և հայության մեծամասնության համար անընդունելի կետեր ներառող եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում հանրային-քաղաքական հուզումներ են՝ ցասման խորացող դրսևորումներով: «Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է քաղաքացիական հակամարտության հնարավոր արագընթաց բորբոքմամբ:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ի մոտ «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կոչ արեց գալ խորհրդարան և հրավիրել արտահերթ նիստ, նշելով, որ նրանց անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում։
«Ոստիկաննե՛ր, Գեղամ Մանուկյանին բերման ենթարկելով, հայ ժողովրդին չե՛ք օգնի». Մինասյան
Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն:
«Լենա Նազարյանը խոստացել է գալ, որ ԱԺ Խորհրդի նիստը կայանա». Պետրոսյան
Նոյեմբերի 11-ին, ժամը 16։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Քիչ առաջ ԱԺ բակում ինչ-որ բան պայթեց և ծուխ դուրս եկավ։ Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ քաղաքացիներից մեկն է նետել, նա հիմա ձերբակալված է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց, թե ինչու է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետը համաձայնել պատերազմի դադարեցման վերաբերյալ փաստաթղթին։
Պայթյուն և ծուխ Ազգային ժողովի բակում
Որոշեցի դիմել ձեզ, քանզի մենք մի երկրում ենք ապրում, որտեղ որևէ պաշտոն չզբաղեցնող կինն ահռելի ազդեցություն ունի անգամ պետության անվտանգությանն առնչվող հարցերում՝ ընդհուպ մինչև ռազմական հարցերի վերաբերյալ գաղտնի տվյալների տիրապետում ու նիստերի մասնակցություն:
Գրում եմ սթափ, գիտակցված և ամեն մի բառիս, մտքիս և հատկապես գործողություններիս համար մեծ պատասխանատվության զգացումով: Վիճակն իրապես ծայրահեղ օրհասական է: Լուծման հնարավորությունները սակավ, եթե ոչ` մեկը կամ երկուսը:
«Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում, մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ…
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է:
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծնդյան տարեդարձը: Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին:
Այս պահին շարունակվում է բարձրանալ բազմահազար հայաստանցիների ու արցախցիների բողոքի ձայնը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած խայտառակ փաստաթղթի, որով հանձնվեց Արցախը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով:
Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից ԱԱԾ դիմաց լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի կետերը փոխելու ի՞նչ տարբերակներ կան: «Նոր բանակցող, նոր պայմաններ»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից առաջ ներկայացրել էր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ժողովրդին ուղղված իր կոչերից հատվածներ, որը, նրա խոսքով՝ նպատակ ունի, որպեսզի չփնտրեն դավաճանների ու հող ծախողների։
ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։