Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման:
Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման վերաբերյալ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:
Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրադրությունը` Ուղիղ
Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լեհաստան մեկնելուց առաջ փորձարկել է Վրաստանի դեմ խաղի հավանական կազմը:
Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ:
Հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը:
Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության (SP) խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Արցախյան ազատամարտի մասնակիցները հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում զգոնությունը չկորցնելու կոչ են անում:
Եվրոպայի արծաթե մեդալակիր, հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նպատակ ունի մասնակցելու Օլիմպիական խաղերին` նոր վարժությամբ:
Լեռնանման տղերքի հաղթանակը լեռներում
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պետք է մի քանի անգամ բարձրանա մեր զգոնությունը. պետք է գիտակցենք, թե ով է մեր թշնամին: Հումանիտար հրադադարը կարող է լինել 1, 2 կամ 3 օր, բայց դրանից հետո մեր թշնամին անպայման ցանկություն է հայտնելու ինչ-որ վնասներ տալ: Այդ պատճառով ոչ միայն զգոնությունը պետք է չթուլանա, այլև ձեռք բերված ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք շատ ավելի խելացի ձևով՝ մեր ուժերը հավաքելու, վերադասավորումներ անելու և համապատասխան բոլոր գործողությունները կատարելու համար: Ամեն վայրկյան պետք է սպասենք, հենց որ թշնամին որևէ գործողություն իրականացնի, ճիշտ ձևով թիրախավորենք և ջարդենք նրան»,- նշեց քաղաքագետը:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություն կունենա 2021 թվականի մեկնարկին:
Կարծիքի արտահայտման ազատությունը ցանկացած ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, և անգամ ռազմական դրության պայմաններում այդ ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական:
Պատերազմական այս օրերին, երբ բոլոր ռեսուրսներն ուղղվում են Արցախյան ռազմաճակատ, և մեր տղամարդիկ էլ՝ որը՝ կամավոր, որը՝ զորակոչի շրջանակներում՝ որպես պահեստազորային, մեկնում են ճակատ, 168.am-ը ցանկացավ պարզել, թե, օրինակ, «ՌԵՍՏԱՐՏ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն հասարակական կազմակերպությունից (ՀԿ) քանի՞ հոգի են այս պահին Արցախում մարտնչում թշնամու դեմ:
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ.
Պատասխանը շատ պարզ է: 1994 թվականին, պատերազմի ավարտից հետո, երբ հրադադար էր հաստատվել, քննարկումներ կային, թե պե՞տք է արդյոք Հայաստանը ճանաչի և այլ երկրների հորդորի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմը, հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց կար՝ Մինսկի խմբի երեք համանախագահողների միջնորդությամբ, զսպվածություն է ցուցաբերել՝ այդ կերպ հնարավորություն տալով, որ բանակցությունները հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման: Սակայն եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և միջազգային հանրությանը հորդորելը՝ նույնպես ճանաչել այն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ հստակ արձանագրված է, որ ադրբեջանական կողմն է սկսել ռազմական գործողությունները, նաև, որ այդ գործողություններում ներգրավված է Թուրքիան։ Ռազմական գործողություններում ներգրավված են նաև ահաբեկիչներ, որը վտանգում է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև տարածաշրջանի անվտանգությունը։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:
Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջեւ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ գերխնդիր ուներ Ադրբեջանն ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս եւ ինչի կարողացավ հասնել անցած 12 օրերի ընթացքում:
Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց:
Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում 2020-ին Հայաստանը ներկայացրել են արցախցի Անի Պետրոսյանն ու ռուսաստանաբնակ երգչուհի Էլեն Բադալյանը:
Yerevan.today-ը գրում է. «Ադրբեջանը հնարավոր է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով: Այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը:
Ղազախստանի, Տաջիկստանի. Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտնել Ղրղզստանի իրադրության առթիվ եւ երկրի բնակչությանը կոչ են արել իմաստություն հանդես բերելու կայունության վերականգնման համար:
Ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ» մեկնաբանությամբ: