Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Սահմանափակումների ներքո են հայտնել այդ թվում՝ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը:

Ամերիկյան գերատեսչությունն այդ կազմակերպություններին մեղադրել է իրանական կառավարության «նենգամիտ գործությունը» ֆինանսավորելու մեջ: «Մեր պատժամիջոցների ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր աջակցությունը ահաբեկչական գործունեությանը եւ վերջ չի տվել իր միջուկային ծրագրին»,-ասել է նա:

2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերստին պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաեւ նրա տնտեսական գործընկերների նկատմամբ:

Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը մինչեւ զրո հասցնելու նպատակի մասին եւ կոչ է արել հրաժարվել դրա գնումներից: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք է հայտնել, որում ասվում է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել է 2015 թվականին:

Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս