Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ՝ դիերի և գերիների փոխանակման համար։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանգամանքների բերումով հստակ կապ չունեի։ Արդեն կապի մեջ եմ։ Թող բռվեն»։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաղթելուենք. Այլ կարծիքներ չեն ընդունվում»։
ՊԲ երեք զինծառայողներ ոչ միայն կարողացել են ադրբեջանական շրջափակումից դուրս գալ, այլև էական կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է հերոսական պատմություններ ներկայացնել առաջնագծից։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։
Թեև Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատել հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ հանրապետությունը չի կարող թույլ տալ կրկին կանգնեցնել տնտեսությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչպես դա տեղի ունեցավ գարնանը:
«Մխիթարը 20 տարեկան էր, այս տարի պետք է զորացրվեր, նույնիսկ ծննդյան օրն եմ հիշում՝ օգոստոսի 17-ին, բան չէր մնացել, որ գար, մի քանի ամիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Մխիթար Գարիկի Գալեյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»։
Օրեր շարունակ ադրբեջանական կողմի նշանառության թիրախ դարձած՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»։
168 TV ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է: Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մարդասիրական նպատակներով հրադադարն» իրավական և քաղաքական առումով շատ ավելի թույլ ձևակերպում է, ամեն պատեհ պահի դրա խախտման հնարավորությունը շատ ավելի առարկայական է։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանությունն իր խիստ ծայրահեղական հռետորաբանության պատճառով հասարակական մեծ ճնշման տակ է՝ շարունակելու պատերազմը մինչև «հաղթական ավարտ»։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»։
Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։
Մտել ենք հակառակորդի դիրք, գրավել, ոչնչացրել. Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. ՊԲ նոր տեսանյութը
Երևանում առաջին անգամ անցկացվող EuroBasket մրցաշարի եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ից Դալասի թիմը և Հայաստանի ազգային հավաքականը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:
«Թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռա-հրետանային միավորները։ Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»։
168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն մի քանի րոպեից «վերականագնվում է զինադադարի ռեժիմը»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը Ադրբեջանի հասարակության համար շարունակվում են։