Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 614 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 087-ի:
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:
Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Հրթիռակոծվեց Ստեփանակերտը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով օգնել է ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձեւաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ոստիկանություն, սա ի՞նչ է։ Էսպիսի բան թույլատրելի՞ է։ Բա երեկ ասում էիք՝ միասնություն, բան, երկու կողմերի հետ էլ զրուցում ենք, որ պառակտումներ չլինեն։
Ֆուտբոլի Ուրուգվայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունելով հաղթել է Չիլիին` 2:1 հաշվով:
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Ճապոնիա:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտակ Մովսիսյանն ապրեց ընդամենը 50 տարի, բայց ստեղծեց պատմագիտական այնպիսի հարուստ ժառանգություն, որը լույս սփռեց մեր պատմության դեռեւս չբացահայտված էջերին։ Նրա՝ որպես մարդու, քաղաքացու, հայի եւ պատմաբանի կերպարը կարելի է տեսնել միայն ամբողջության մեջ։ «Իր կյանքի ընթացքում Արտակ Մովսիսյանը կատարեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:
«Փաստ» թերթը գրում է․ «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում և ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչու չի օգնում մեզ, ինչու չի բռնում հանցագործություն իրականացնող պետությունների ձեռքը:
«Հայաստանի Հնարապետություն» թերթը գրում է․ «Հաստատված է ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգն ու այդ ապրանքների ցանկը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, սպասվում են Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ քաղաքական իշխանություններն օրերս քննարկում են ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի հետ ու ամենահավանական թեկնածու համարել են ՍԴ անդամ Արմեն Դիլանյանին:
«Իրատես» թերթը գրում է. «Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաեւ բանակցային հարթակում։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
1940 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Ջոն Լենոնը՝ բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը (մահ.՝ 1980 թ.)։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Մեր տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս է սկսելու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։
Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի տարածքում արգելել են «Ֆեյսբուքն ու ընդհանրապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: