Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Գերմանիայում սպանված Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին մասնակցել է 2004 թվականին Բեսլանում իրականացված ահաբեկչության եւ Մոսկվայի մետրոյում գնացքի պայթյունի նախապատրաստմանը:
Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս:
ԱՄՆ-ում նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հայտարարել է դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախընտրական դեբատների չեղարկման մասին, որոնք պլանավորվել էին հոկտեմբերի 8-ին:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. ՈւՂԻՂ:
Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:
Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 4 721 բնակչի մոտ. դա առավելագույն ցուցանիշն է ապրիլի 18-ից ի վեր:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբեված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 519-ով: Մահացել է վեց մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 11 271:
Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները Սադիր Ժապարովին միաձայն ընտրել են երկրի վարչապետի պաշտոնում:
«Կրկնում եմ՝Ռուսաստանը դանդաղ հասկանում է այս աճող վտանգների մասին, և հուսով ենք, որ մի փոքր ավելի պրոակտիվ կլինեն և իրենց դիվանագիտական ու ռազմական լծակները կօգտագործեն Թուրքիային իր իրական տեղը դնելու համար և հասկացնելու, որ Թուրքիան այս տարածաշրջանում արդեն մեծ խնդիրներ է հարուցել, որոնց ուղղելն արդեն մեծ ջանքեր է պահանջելու»,- եզրափակեց Վահրամ Տեր- Մաթևոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը կարող է դառնալ այն իրավիճակից ելք, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ։
Ղրղզստանի նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը հանրապետությունում անցկացվող բողոքների ֆոնին պաշտոնից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաեւին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային:
ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ-ի վարչակազմում գրեթե բոլոր քաղաքական նշանակյալներից նոյեմբրի ընտրությունների նախաշեմին պաշտոնաթողության դիմումներ գրել պահանջելու հնարավորությունը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հաղթանակի դեպքում որոշի, թե այդ դիմումներից որոնք ընդունի, իսկ ում թողնի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։
Շվեյցարիայի հայ համայնքն իր աջակցություն է հայտնում Արցախին և Հայաստանին։ Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
Նախախաղային ասուլիսի ժամանակ Մխիթարյանը խոսել է հավաքականի շարքերը նոր համալրած Վահան Բիչախչյանի մասին` շեշտելով. «Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում: Լավ տպավորություն է թողել, տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ իր վրա ավելի շատ կաշխատի: Զգացնել է տալիս, որ բուռն ցանկություն ունի լավ խաղալու: Ասել եմ, որ կանգ չառնի ձեռքբերածով»:
Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Շուշանիկ Թամրազյանը, Անահիտ Թոփչյանը, Կառա Չոբանյանը, Գևորգ Ասատրյանը և Գուրգեն Բարենցին: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 10-ին Օշականում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի համար կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ տոնը նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը, մշակույթի նշանավոր գործիչներին և կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ:
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,– ասված է որոշման մեջ։
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ զինադադարի համաձայնությունը թուրքական իշխանությունների սրտով չէ։ Թուրքիայի իշխանամետ մամուլի տարբեր հրապարակումներում դժգոհություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։