Բաժիններ՝

Ղազախստանը, Թուրքմենստանը Տաջիկստանը և Ուզբեկստանն անհանգստացած են Ղրղզստանի իրադարձություններից

Ղազախստանի, Տաջիկստանի. Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտնել Ղրղզստանի իրադրության առթիվ եւ երկրի բնակչությանը կոչ են արել իմաստություն հանդես բերելու կայունության վերականգնման համար: Այդ մասին ասված է չորս հանրապետությունների ղեկավարների՝ հոկտեմբերի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Եղբայրական Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները հարուցում են մեր լուրջ անհանգստությունը: Մենք՝ որպես մերձավոր հարեւաններ, որոնք կապված են բարեկամության, բարիդրացիության, ընդհանուր մշակութային եւ հուգեւոր արժեքների բազմադարյան կապերով, Ղրղզստանի ժողովրդին կոչ ենք անում հանդես բերելու իրեն հատուկ իմաստություն հանուն երկրում խաղաղության պահանման եւ կայունության վերականգնման: Հույս ենք հայտնում, որ Ղրղզստանի բոլոր քաղաքական կուսակցությունները եւ հասարական շրջանակներն անհրաժեշտ ջաքեր կգործադրեն խաղաղության եւ անդորրի պահպանման, ծագած խնդիրների լուծման համար՝ սահմանադրության եւ ազգային օրենսդրության պարտադիր պահպանմամբ հանդերձ»,- հետեւում է փաստաթղթից:

Պետությունների ղեկավարները նաեւ նշել են, որ Ղրղզստանի բարօրությունը տարածաշրջանային անվտանգության եւ ամբողջ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման կարեւոր գործոն է: «Մեր երկրներն ունեն մեկ անցյալ եւ կառուցում են ընդհանոուր ապագա: Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն միավորված են կայուն խաղաղության, համերաշխության եւ արարման ձգտմամբ ի բարօրություն ապագա սերունդների»,- ընդգծված է հայտարարության մեջ:

«Ունենալով ընդհանուր նպատակենր՝ մեր պետություններն ակտիվորեն ամրապնդում են առեւտրա-տնտեսական, ներդրումային, տրանսպոտային-հաղորդակցական եւ մշակութային-հումանիտար կապերի, սահմանամերձ եւ միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման տարածաշրջանային համագործակցությունը: Շարժվելով կենտրոնասիական համերաշխության հետագա ամրապանդման ուղիով՝ մենք միշտ կաջակցենք Ղրղզստտանի ժողովրդին նրա դեպի միասնություն, խաղաղ, անկախ զարգացմում եւ բարգավաճում միտված ձգտման մեջ»,- ասված է փաստաթղթում, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս