Բաժիններ՝

Կապառոսը Լեհաստան մեկնելուց առաջ փորձարկել է Վրաստանի դեմ խաղի հավանական կազմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լեհաստան մեկնելուց առաջ փորձարկել է Վրաստանի դեմ խաղի հավանական կազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ: Մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը: Հոկտեմբերի 9-ին թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում:

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164490024485247

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս