Բաժիններ՝

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 519 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբեված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 519-ով: Մահացել է վեց մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 11 271:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 253 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 6 119 հիվանդ, մահացել է 78-ը:

Ներկայումս կարանտինում է գտնվում 5 971 մարդ, ստացիոնարներում՝ 836, քովիդ-հյուրանոցներում՝ 1 393 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս