Բաժիններ՝

Սպիտակ տունը կարող Է քաղնշանակյալներին խնդրել պաշտոնաթող լինել մինչեւ ընտրությունները. Politico

Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ-ի վարչակազմում գրեթե բոլոր քաղաքական նշանակյալներից նոյեմբրի ընտրությունների նախաշեմին պաշտոնաթողության դիմումներ գրել պահանջելու հնարավորությունը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հաղթանակի դեպքում որոշի, թե այդ դիմումներից որոնք ընդունի, իսկ ում թողնի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների:

Նրանց խոսքով՝ այդ քայլը պետք է Թրամփին առավելագույն ճկունություն ընձեռի իր ապագա վարչակազմն ընտրելու հարցում: Միեւնույն ժամանակ պաշտոնյաներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ նման քայլն աննախադեպ է, եւ դրա մասին լուրերն արդեն հարուցել են որոշ աշխատակիցների վրդովմունքը:

«Դա մարդկանց հետ վարվելու անազնիվ եղանակ է, ովքեր վտանգի են ենթարկել իրենց վարկն ու կարիերային հնարավորությունները հանուն այն բանի, որպեսզի միանան վարչակազմին, եւ անդադրում աշխատել են, որպեսզի նախագահը կարողանա հաղթահարել վերջնագիծը»,- հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

Ավելի վաղ Թրամփը չի բացառել, որ կարող է իր ամբողջ կաբինետը պաշտոնաթող անել ընտրություններից հետո հաթելու դեպքում, իսկ այնուհետեւ վերստին ընդունել այն մարդկանց, ովքեր իրեն բավարարում են: Խոսքն այն ժամանակ եղել է նախարարների մակարդակի քաղնշանակյալներին:

ԱՄՆ-ում հերթական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս