
«Պետք է հաղթել». Յուրի Խաչատուրովը սպասում է Գլխավոր շտաբի պետի հանձնարարականին

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեռ Արցախում չէ, քանի որ Գլխավոր շտաբի պետի կողմից չի եղել հանձնարարական:
Պատերազմի մասին մեր հարցերին ի պատասխան՝ նա եղավ հակիրճ՝ «Պետք է հաղթել»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին մեզ հետ զրույցում Յուրի Խաչատուրովը հայտնել էր, որ եղել է Պաշտպանության նախարարությունում, Գլխավոր զինկոմիսարիատում:
Նա վստահեցրել էր. «Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի»: