Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ 55-ամյա տրակտորիստը տրակտորով, 30 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում․ նրա դին դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «TMZ-50» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Շավարշ Կ., ծնված 1967 թ.) գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



