Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Նախագահը կարևորել է ճանապարհային ոստիկանության դերը անվտանգ երթևեկության կազմակերպման գործում, շեշտելով, որ ակնառու է նրանց կողմից կատարվող ամենօրյա միջոցառումները և դրանք պետք է կրեն շարունակական բնույթ:

ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին, նշելով, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։

Հանդիպանը ներկա էին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930