«Մեզ մոտ մոբիլիզացիան լինելու է այլ մոտեցմամբ. մենք ոչ թե մոբիլիզացիա ենք անելու և տղաներին ուղարկենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու». Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին երկրի խորհրդարանում հարց են ուղղել ՀՀ-ում աշխարհազորի ստեղծման գաղափարի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ աշխարհազորի ստեղծումը «պրինցիպիալ խնդիր է», և, որ առաջիկա նիստի ընթացքում քննարկելու են, թե ինչպես են աշխարհազորի ստեղծումը պատկերացնում, ինչպես է իրենց մոտ մոբիլիզացիան կատարվելու:

«Հիմա կա 2 տեսակետ, կարող է նախարարությունը մեզ հետ համաձայն լինի կամ չլինի, մեր խնդիրն է՝ կարողանանք հիմնավորել, որ ճիշտն այս մեխանիզմն է՝ անունն ուզում ենք աշխարհազորային դնենք, ինչ ուզում է դնենք: Մեզ մոտ մոբիլիզացիան լինելու է այլ մոտեցմամբ. մենք ոչ թե մոբիլիզացիա ենք անելու և տղաներին ուղարկենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու: Սա կարճ, եթե չբացենք փակագծերը»,- նշեց Արցախի հերոսը:

Ինչ վերաբերում է աշխարհազորում սփյուռքահայերի ընդգրկման հնարավորությանը, Սամվել Բաբայանն ասաց, որ չի կարծում, թե առաջիկա ամիսներին սփյուռքահայերը կկարողանան օգնության գալ՝ տարբեր պատճառներից ելնելով:

«Եկեք չմանրամասնենք: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որ որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի՝ բոլոր առումներով: Սենց մի ասացվածք կա՝ եղունգ ունես, գլուխդ քորի, հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, այլ ինքներդ ձեր վրա»,- ընդգծեց Արցախի հերոսը:

Տեսանյութեր

Լրահոս